Հետազոտության իրականացման տարին։ 2019

Կարևորելով ՏՀՏ ոլորտի նշանակությունը Հայաստանի տնտեսության համար Ամերիա հետազոտական թիմը պատրաստել է այս հաշվետվությունը ներկայացնելու համար, ինչպես Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընթացիկ իրավիճակը, մարտահրավերները, մրցունակությունը, գործարար միջավայրի գրավչությունը, ոլորտի աջակցության միջազգային փորձը, այնպես էլ հայաստանյան ՓՄՁ-ներում ՏՀՏ ներդրման ընթացիկ վիճակը, հեռանկարները և տնային տնտեսությունների կողմից ՏՀՏ օգտագործումը։ Հետազոտությունն իրականացվել է համադրելով թե՛ առաջնային, թե՛ երկրորդական աղբյուրներից ստացված տեղեկատվությունը։ Հետազոտության շրջանակներում նաև կազմակերպվել են անհատական հանդիպումներ հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական շուկայի խոշոր խաղացողների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող բազմաթիվ թեմաներ ներառյալ` ոլորտի ներկա վիճակը և սպասումները, հնարավոր տեխնոլոգիական փոփոխությունները, անհրաժեշտ ներդրումներ և այլն:

Ներբեռնել հետազոտության հիման վրա 2020թ. հուլիսին տեղի ունեցած կոնֆերանսի նյութը։ 

Արժեքը

Մենք շատ ճկուն ենք գնային քաղաքականության հարցում։ Հետազոտությունը կարող եք ձեռք բերել ինչպես ամբողջովին այսպես էլ մաս-մաս։ Ամբողջական հետազոտության արժեքը կազմում է 720,000 դրամ + 20% ԱԱՀ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ գինը կարող է տարբեր լինել` կախված գործընկերային հարաբերություններից:

Մանրամասների համար կարող եք գրել մեզ, կամ զանգահարել՝ (010)-56-11-11 կամ MAS@ameria.am:

Տվյալների հիմնական աղբյուրները

Ելնելով առաջադրված նպատակներից՝ սույն հետազոտության ընթացքում մենք օգտագործել ենք բազմաբնույթ գործիքակազմ՝ համադրելով թե՛ առաջնային, թե՛ երկրորդական աղբյուրներից ստացված տեղեկատվությունը։

Առաջնային տեղեկատվության հավաքագրման համար 2019թ-ի նոյեմբեր դեկտեմբեր ամիսներին իրականացվել է 8 խորքային հարցում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի այն կազմակերպությունների (Picsart, Teamable, Krisp, Zangi, Menu Group, Shadowmatic (Triada Studio), EasyDmarc, GlobalR) C-մակարդակի ներկայացուցիչների հետ, որոնք ունեն փոխկապակցված կազմակերպություն գրանցված արտասահմանում, բացի այդ իրականացվել է ևս երկու հարցում, որից մեկը ներդրումներ ներգրավել պատրաստվող կազմակերպության (RAFA Solutions) հիմնադիր-տնօրենի հետ, մյուսը՝ ՏՏ ոլորտի հաճախորդների խոշոր պորտֆոլիո ունեցող հաշվապահական կազմակերպության (Step Consulting) հիմնադրի հետ։ Նաև կազմակերպվել են անհատական հանդիպումներ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի խոշոր խաղացողների հետ (Բիլայն, Յուքոմ, Ռոստելեկոմ): Հանդիպումների ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող բազմաթիվ թեմաներ ներառյալ` ոլորտի ներկա վիճակը և սպասումները, հնարավոր տեխնոլոգիական փոփոխությունները, անհրաժեշտ ներդրումներ և այլն:

Երկրորդական տեղեկատվության հավաքագրման համար մենք օգտվել ենք Վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ ՎԿ), Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (այսուհետ՝ ՁԻՀ), Համաշխարհային բանկի, Eurostat-ի, Ուկրաինայի, Բելառուսի ազգային վիճակագրական մարմինների, Համաշխարհային տնտեսական ֆորումի, ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության և մի շարք այլ աղբյուրերի հաշվետվություններից, կայքերից և տվյալների շտեմարաններից։ Ինչպես նաև Ամերիա խորհրդատվական ընկերության կողմից Համաշխարհային բանկի պատվերով իրականացրած «Survey of ICT adoption and use by firms and households in Armenia» հետազոտության տվյալներից, որոնք հավաքագրվել են հարցման մեթոդով՝

  • 2019թ-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացվել է ընտրանքային հետազոտություն հարցման մեթոդով բնակչության շրջանումողջ հանրապետությունով մեկ։ Իրականացվել է համամասնական ստրատիֆիկացված ընտրանք (proportionate stratified sampling)` ընդգրկելով 2000 ռեսպոնդենտի և հաշվի առնելով գլխավոր համախմբության սեռատարիքային կառուցվածքը և բնակավայրի տեսակը։ Հարցումը թույլ է տալիս հանրապետության մակարդակով ապահովել արդյունքների 95% +/-2.2-ային կետ վիճակագրական հավաստիությամբ տվյալներ։
  • 2019թ-ի սեպտեմբեր նոյեմբեր ամիսներին իրականացվել է նաև մեկ այլ ընտրանքային հետազոտություն հարցման մեթոդով ՓՄՁ սուբյետների շրջանում։ Այս անգամ ընտրանքում ներառվել են 400 ռեսպոնդենտներ, ինչը թույլ է տալիս ապահովել 95% +/-5%-ային կետ վիճակագրական հավաստիությամբ տվյալներ երկրի մակարդակում, իսկ ավելի փոքր խմբերի մակարդակում հնարավոր է ավելի մեծ շեղում։

Տնային տնտեսությունների հարցման արդյունքները վերլուծելիս, բնակչությանը ըստ 1 մեծահասակին ընկող եկամտային խմբերի բաժանելիս, մենք օգտվել ենք 2019թ-ի 3-րդ եռամսյակում հանրապետությունում արձանագրված նվազագույն պարենային զամբյուղի (ՆՊԶ), նվազագույն սպառողական զամբյուղի (ՆՍԶ) տվյալներից, համապատասխանաբար՝ 24.4 հազ․ և 43.3 հազ։

Հետազոտության բովանդակությունը

 

  • Տեղեկատվական ամփոփագիր
  • Ներածություն
  1. Մակրոտնտեսական իրավիճակը ՏՀՏ ոլորտում
    • ՏՀՏ ոլորտի շրջանառությունը և կառուցվածքը
    • ՏՀՏ ոլորտի ավելացված արժեքը և մասնաբաժինը ՀՆԱ-ում
    • Աշխատանքի արտադրողականությունը ՏՀՏ ոլորտում
    • Զբաղվածությունը ՏՀՏ ոլորտում
    • Աշխատանքի վարձատրությունը ՏՀՏ ոլորտում
    • ՏՀՏ ոլորտի բիզնես դեմոգրաֆիան
    • ՏՀՏ ապրանքների և ծառայությունների արտահանում
    • ՏՀՏ ապրանքների և ծառայությունների ներմուծումը
    • ՏՀՏ ոլորտի հարկերը
    • Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում
  2. Հեռահաղորդակցության ենթաոլորտի զարգացումներ
    • Ամրակցված հեռախոսակապը Հայաստանում
    • Բջջային հեռախոսակապը Հայաստանում
    • Ինտերնետ հասանելիությունը Հայաստանում
    • Տրանսֆորմացիան հեռահաղորդակցության ենթաոլորտում
    • Ենթաոլորտի զարցման հեռանկարները ըստ խոշոր ընկերությունների
  3. ՏՏ ծառայությունների ենթաոլորտի ընթացիկ վիճակը
    • ՏՏ ծառ․ ոլորտի բիզնես դեմոգրաֆիան և խոշոր խաղացողները
    • ՏՏ ծառ․ ոլորտի ընկերությունների ներկայությունը արտասահմանում
    • ԳՏՃՄ կրթությունը Հայաստանում
    • ՏՏ ծառ․ ոլորտի հարկային քաղաքականություն․ միջ․ համեմատություններ
    • ՏՏ ոլորտի պետական աջակցության միջազգային փորձը
  4. Գլուխ 4. ՏՀՏ օգտագործումը ՓՄՁ-ներում
    • Ինտերնետ հասանելիությունը
    • Սեփական կայքի առկայությունը
    • Գործնական նպատակով էլ․ փոստի օգտագործում
    • Ներկայացվածությունը սոցիալական հարթակներում
    • Ամպային հարթակների օգտագործումը
    • Էլեկտրոնային առևտուրը
    • Թվային անվտանգությունը
    • ՏՏ գծով ծախսերը
    • ՏՏ օգտագործումը բիզնես գործառույթներում
    • ՏՏ ներդրման տեսանկյունից հեռանկարային բիզնես գործառույթները
    • Առցանց շփումը շահակիցների հետ
    • ՏՏ ներդրման ազդեցությունը ՓՄՁ-ներում
    • ՏՏ ներդրման հակվածությունը, պատճառները և խոչընդոտները
  5. ՏՀՏ օգտագործումը տնային տնտեսություններում
    • Ինտերնետի օգտագործումը
    • Էլեկտրոնային հաղորդակցություն
    • Հասանելիությունը տեղեկատվությանը
    • Քաղաքական և քաղաքացիական ակտիությունը ինտերնետում
    • Առցանց երաժշտություն լսելը
    • Ինտերնետը և աշխատանք փնտրելը
    • Առցանց վաճառքը
    • Ինտերնետ բանկինգը
    • Առցանց ուսուցումը
    • P2P կացության կազմակերպումը
    • Տրանսպորտի առցանց պատվիրումը
    • Նույնականացման քարտի օգտագործումն առցանց գործարքներում
    • Էլեկտրոնային կառավարումը
    • Անվտանգությունը ինտերնետում
    • Էլեկտրոնային հմտություններ

Հավելվածներ