Հանրային ֆինանսների կառավարումը (ՀՖԿ, PFM) զարգացման գործընթացի մի մասն է։ Այստեղ պլանավորվում և հայտնաբերվում են ֆինանսական ռեսուրսներ՝ արդյունավետ հանրային կառավարում իրականացնելու համար: Այս քաղաքականությունը կարևոր նշանակություն ունի, որպեսզի հանրային ծառայությունները հասնեն կայուն զարգացման նպատակներին:

Հայաստանի պես զարգացող երկրների գործադիր կառույցները պետք է կենտրոնանան հանրային ֆինանսների կառավարման առաջնահերթությունների, ինչպես նաև տնտեսական քաղաքականության նպատակների վրա` բարձր մակարդակի ներառական աճ ունենալու և իրենց քաղաքացիների համար տնտեսական փոփոխություններ իրականացնելու համար:

Հանրային ֆինանսների կառավարման տեսանկյունից Ամերիա խորհրդատվականը հիմնականում կենտրոնացած է հանրային գնումների, ներքին աուդիտի, բյուջեի պլանավորման, ձևակերպման և մոնիթորինգի վրա: Նման գործընթացների բարդությունը պահանջում է ճշգրիտ իրականացում և հիմնական ոլորտի ձևակերպում: Այս կարևոր գործոնները կառավարության համար կարող են ապահովել արդյունավետ հարկաբյուջետային միջավայր և լավ ծառայություն, որը տրամադրվում է հանրային հատվածի կողմից:

Մեր ընկերությունը, խորը գիտակցելով հարկաբյուջետային գործընթացները և կառավարության բյուջետավորման և պլանավորման գործընթացների լայնածավալ փորձառությունը, առաջարկում է ծառայություններ, որոնք ուղղված են հանրային ֆինանսների կառավարման գործընթացների օպտիմիզացմանը: Մենք հավատում ենք, որ հաջողված փոփոխությունները տեղի են ունենալու հետևյալ լծակներով.

  • Կենտրոնացում համակարգի ֆունկցիոնալության վրա: Շատ կարևոր է հասկանալ ոչ միայն բարեփոխման ձևը, այլև դրա համատեքստը այն թիմերի համար, որոնք առաջադրում են խնդիրներ և փնտրում լուծումներ:
  • Թիրախային ղեկավարություն: Մարդիկ, ովքեր համակարգում են բարեփոխումը, ղեկավարում են հասարակության կարծիքը և հավատարիմ են որոշակի վերափոխումների իրականացմանը:
  • Գործընթացների մոնիթորինգ: Այնպիսի գործընթացները, ինչպիսիք են՝ ուսուցումը, ընդունումը, հարմարվողականությունը, պետք է վերահսկվեն և վերլուծվեն:

Վստահեք Ամերիային` կատարելագործելու ՀՖԿ համակարգի համապատասխան գործընթացները, ընթացակարգերը և կանոնները, մշակելու մեթոդական գործիքներ, կատարելագործելու հանրային ծախսերի և բյուջեի կատարողականի հետ կապված համակարգերը, ներդնելու ծրագրային բյուջետավորման գործիքներ և այլ մեթոդներ, որոնք կտրամադրեն ընդարձակ և տևական օգուտներ պետությանն ու հասարակությանը: Մենք աջակցում ենք նաև ՀՖԿ-ում ՏՀՏ համակարգի զարգացմանը և կատարելագործմանը: