Եթե ռազմավարական որոշումների կայացման, տվյալների օգտագործման վերլուծության և օպտիմիզացման, ինչպես նաև բիզնես հետազոտության գործընթացների և մոդելների մշակման հարցում Ձեզ անհրաժեշտ է աջակցություն, դուք առաջին հերթին պետք է մտածեք Ձեր բիզնեսի մոդելի վերականգնման մասին:

Տվյալների վրա հիմնված բիզնես ռազմավարություններում հիմնարար դեր է խաղում բիզնեսի մոդելավորումը: Ռազմավարությունը, տնտեսական կանոնակարգերը, նոր ներդրումները, եկամուտները և առկա գործողությունները գնահատելն ավելի արդյունավետ է դարձնում բիզնեսի իրականացումը:

Ունենալով մեծ փորձ, ներկայացնելով բիզնեսի մոդելավորման համապատասխան լուծումներ` Ամերիան օգնել է մի շարք բիզնեսների հաղթահարել բարդ խնդիրներն ու կնքել գործարքներ: Անցկացնելով բիզնեսի մոդելավորում՝ մենք աջակցում ենք բիզնեսներին զգալի արժեք ստեղծել նաև նրանց հաճախորդների համար:

Բիզնեսի մոդելավորման միջոցով իրականացնելով ավելի քան xx վերլուծություն՝ մենք օգնում ենք պատասխանել բիզնեսին վերաբերող ամենակարևոր հարցերին: Մենք հավատում ենք, որ կարող ենք բարդությունները վերածել ֆինանսական գաղափարների, որոնք կարող են մեծացնել որոշումների կայացման վճռականությունը, ինչպես նաև ապահովել բիզնեսի զարգացում:

Ամերիա խորհրդատվական ընկերությունն աջակցում է բիզնեսին և կազմակերպություններին գործող մոդելը թարմացնելու կամ նորը մշակելու հարցում: Մենք տրամադրում ենք ավելի կայուն մրցակցային առավելություններով օժտված նոր բիզնես մոդելներ: Մեր ընկերությունը իր հաճախորդների համար ստեղծում է արժեք՝ մշակելով նրանց բիզնեսի համար առավել արդյունավետ մոդելային լուծումներ, որոնք կօգնեն կայացնել վստահ, արժեքի բարձրացմանն ուղղված որոշումներ:

Մեր հիմնական նպատակը մեր հաճախորդների բիզնեսի հաջողությունն ու առաջընթացն է: Վստահեք մեզ Ձեր բիզնեսը, և մենք կտրամադրենք Ձեզ Ձեր բիզնեսի արտադրողականությունը բարձրացնելու և հնարավորությունները մեծացնելու համար նախատեսված համապատասխան վերլուծությունների և ճիշտ գնահատված ռիսկերի վրա հիմնված բիզնեսի մոդելներ: