Հանրային կառավարումը կարևոր մեխանիզմ է կառավարության քաղաքականության իրականացման համար և սովորաբար իրականացվում է քաղաքացիական ծառայողների համակարգի միջոցով: Այն հաճախ դիտվում է որպես հանրային ծառայությունների հաստատությունների շարք, որոնք ընդգրկում են կառավարությունների պլանավորումը, կազմակերպումը, համակարգումը և գործունեության վերահսկողությունը:

 

Յուրաքանչյուր կառավարության կարևորագույն գործառույթը կարգապահ կառավարումը և իր քաղաքացիների կյանքի ու իրավունքների պաշտպանությունն է: Այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ կոմունալ ծառայությունների արդյունավետ մատուցումը, ռեսուրսների կառավարումը, հարկերի հավաքագրումը, մաքսային վարչարարության իրականացումը, սոցիալական ծառայությունների մատուցումը (ներառյալ՝ կենսաթոշակների փոխանցումը), ծառայությունների մատուցումը մասնավոր հատվածին  և այլն, կախված են լավ կազմակերպված, թափանցիկ և հաշվետու հաստատությունների հասանելիությունից, որոնք պարտավոր են պահպանել որոշակի սկզբունքներ:

Ամերիա խորհրդատվականը սերտորեն համագործակցում է կառավարության և ազգային իշխանությունների հետ կենտրոնական և տեղական մակարդակներում` պաշտպանելու ամբողջականությունը, լայն մասնակցությունը և արձագանքումը: Քանի որ հանրային կառավարման կարևորությունն անքակտելի է, Ամերիա խորհրդատվականն իր գործունեությունն ուղղում է հանրային կառավարման մարմիններին աջակցելուն՝ մշակելու ընդհանուր և ուժեղ մեխանիզմներ, որոնք կարող են ապահովել գործադիր հաստատությունների միջև հստակ հարաբերություններ և Կառավարությանն ուղղորդել դեպի ավելի լայն և արդյունավետ հանրային ծառայությունների աջակցություն իր քաղաքացիների համար:

Մեր ընկերությունը ցուցաբերում է աջակցություն, որը կարող է ներառել հանրային կառավարման ռազմավարության և քաղաքականության մշակում, քաղաքացիական ծառայության բարեփոխում, հանրային ծառայությունների ձևավորում և թվայնացում, կադրերի կառավարում, բիզնես գործընթացների մշակում ու կայացում, շարունակական դասընթացներ քաղաքացիական ծառայողների համար, հանրային ծառայությունների ավելի լավ մատուցման հանրային-մասնավոր հատվածների գործընկերության զարգացում և այլն: