Շուկայի մանրակրկիտ վերլուծություն և պատշաճ բիզնես ռազմավարություն մշակելը յուրաքանչյուր նոր բիզնես գաղափարի հիմնական բաղադրիչներն են:

Սա օգնում է քանակականացնել շուկայական ներուժը և մշակել շուկայի դիրքավորման ռազմավարություն, ինչն էլ կարող է նպաստել Ձեր բիզնեսը հաջողությամբ զարգացնելուն: Ավելին, այն հնարավորություն է տալիս չափելու ընկերության հեղինակությունը, բացահայտելու նոր հնարավորություններ և հաճախորդների հետ հաղորդակցությունը դարձնելու ավելի դյուրին:

Համապարփակ և տվյալների վրա հիմնված զարգացման ռազմավարությունը ոչ միայն կխթանի Ձեր բիզնեսի աճը, այլև կօգնի հետ չմնալ և անսպասելի խոչընդոտների դեպքում կատարել պլանների փոփոխում: Բացի այդ, դա կտա հստակություն և հնարավորություն կենտրոնանալու հետագա գործողությունների վրա:

Ամերիա խորհրդատվական ընկերությունն իրականացնում է հաճախորդի տնտեսական, ժողովրդագրական և աշխարհագրական տվյալների վերաբերյալ խորացված ուսումնասիրություններ: Բացի այդ, մենք օգտագործում ենք մեր արդի վերլուծական համակարգը՝ առավել արդյունավետ ռազմավարություն սահմանելու համար: Դա կօգնի համապատասխանեցնել այն ընկերության երկարաժամկետ նպատակներին, որոշել բիզնեսի համար անհրաժեշտ ռեսուրսները և պլանավորման միջոցով խթանել ճկունությունը:

Շուկայի վերլուծության առաջնահերթություններն են՝ մրցակցային վերլուծություն, արդյունաբերության վերլուծություն և թիրախային շուկայի վերլուծություն: Մեր թիմը վերլուծությունն իրականացնում է հետևյալ կերպ.

  • Երկրորդական վերլուծություն – թիրախը նկարագրող տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն,
  • Նախնական որակական վերլուծություն – գնման որոշում կայացնելու վրա ազդող գործոնների բացահայտման համար նախատեսված հարցազրույցների անցկացում,
  • Նախնական քանակական վերլուծություն – վերլուծության համար նախատեսված վիճակագրական տվյալների հավաքագրման նպատակով հարցումների անցկացում:

Մենք սերտորեն համագործակցում ենք հաճախորդի հետ` բիզնեսի հաջողությունն ապահովող առավել ճշգրիտ վերլուծություններ և ռազմավարություններ մշակելու համար: Մենք առաջարկում ենք տարբեր ոլորտներում տարբեր նախագծերից ձեռք բերված լավագույն փորձն ու փորձառությունը:

Հենց այսօր իմացե՛ք ավելին Ամերիայի հետ: Մեր կողմից առաջարկվող պատշաճ լուծումները կբարձրացնեն Ձեր բիզնեսի արդյունավետությունը, կբերեն ավելի մեծ շահույթ և կհանգեցնեն ավելի կայուն աճի: