Բոլոր տնտեսությունները ձգտում են      կայուն զարգացման: Կառավարությունների համար դա ուշադրության ենթակա, լրջագույն և կարևոր հարց է: Կայունության հասնելու ճանապարհը      առկա առաջարկի իմաստուն կառավարումն է      ապագայի ռեսուրսների պահպանման միջոցով:

Ամերիա խորհրդատվականն ունի տարբեր ծրագրերի կառավարման և իրականացման լուրջ փորձ հետևյալ ոլորտներում.

  • մակրոտնտեսականգնահատում,
  • դրամականվերլուծություն,
  • ռիսկերիկառավարում,
  • հարկում,
  • հանրային ​​գնումներ,
  • ֆինանսականոլորտիկարգավորում,
  • կորպորատիվկառավարմանխնդիրներ:

Տասնամյակներ շարունակ մեր ընկերությունը սերտորեն համագործակցում է մի շարք դոնոր կազմակերպությունների հետ: Մեր փորձառությունը հանրային ​​ֆինանսների, հանրային ​​կառավարման և ինստիտուցիոնալ զարգացման գործում լավագույնս կծառայի կառավարություններին և հանրային ​​հաստատություններին:

Մեր մասնագետների թիմն անընդհատ հետևում է տնտեսական զարգացման միտումներին: Մենք տրամադրում ենք ժամանակակից և մանրակրկիտ վերլուծություն յուրաքանչյուր առաջարկվող խնդրին, այսպիսով, մեր լայնածավալ փորձն օգնում է մեր հաճախորդներին (կառավարություն, հանրային հատվածի իրավաբանական անձանց) մշակել հզոր ռազմավարություններ և իրականացնել համակարգային մակարդակի առաջընթաց:

Մեր հետազոտական գործընթացը ոլորտում շարունակական է: Հաշվի առնելով տնտեսական զարգացման վրա ազդող գործոնները` մենք պարբերաբար անցկացնում  ենք ուսումնասիրություններ և հետազոտություններ: Մեր տվյալները միշտ արդիական են, աղբյուրները՝ վստահելի, իսկ արդյունքները՝ առավել ճշգրիտ:

Մենք ունենք տնտեսագիտության, վիճակագրության, հարկերի և բյուջետավորման, մոնիթորինգի և գնահատման և այլ ոլորտներում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող մասնագետների թիմ: Համակողմանի մոտեցումը թույլ է տալիս մեզ ներկայացնել տվյալ համակարգում առկա իրավիճակը, պարզել էական հիմնախնդիրներն ու պատճառները՝ հետագայում խորքային լուծումներ տալու և ապագայի հայեցակարգը մշակելու համար: