Ո՞ր շուկայում է ցանկանում հանդես գալ Ձեր ընկերությունը և ինչպե՞ս է պատրաստվում հասնել հաջողության:

Հաջողության բանալին կլինի Ձեր բիզնեսի ռազմավարության վերլուծումն ու սահմանումը` հաշվի առնելով ընթացիկ միտումները: Եթե ցանկանում եք զարգացնել Ձեր ընկերությունը, հասնել բարձր արդյունքների և ժամանակի ընթացքում ունենալ տնտեսական բարձր ցուցանիշներ, պետք է կայացնեք ավելի կշռադատված և  ռազմավարական կայուն որոշումներ:

Ամերիայի նպատակն իր հաճախորդներին ռազմավարական պլանավորման վերաբերյալ մանրամասն վերլուծություն ներկայացնելն է: Ավելին՝ մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք համապարփակ ուսումնասիրություններ և պատկերացումներ` իրենց առաքելությունը, տեսլականն ու արժեքները հստակ սահմանելու համար: Մենք աջակցում ենք կորպորատիվ ռազմավարության և բիզնեսի ստորաբաժանումների ռազմավարության ձևավորմանը և սահմանում ենք այն ընտրությունը, որը պետք է կատարեն գործադիր տնօրենները և ղեկավարները` ռազմավարության  իրականացման գործընթացին անցնելու համար:

Սկսած 1998 թվականից՝ մեր ընկերությունը հաջողությամբ օժանդակել է մի շարք կազմակերպությունների՝ շուկայի ուսումնասիրության արդյունքում կազմելու տվյալների ամենաարժեքավոր պատկերացումները  և վերածելու դրանք կայուն մրցակցային առավելությունների: Փորձառու մասնագետների մեր թիմն ունի արտադրական և տեխնիկական փորձաքննությունների անցկացման լայնամասշտաբ փորձ, ինչպես նաև հստակ պատկերացում ոլորտի հիմքում ընկած տնտեսագիտության, հաճախորդների կարիքների և մրցակցային դինամիկայի մասին:

Հիմնվելով բարձր ճշգրտությամբ իրականացված մեծ թվով ուսումնասիրությունների և հետազոտությունների վրա՝ մենք հաճախորդներին տրամադրել ենք վերլուծական առավել արդյունավետ լուծումներ: Մեր փորձառու վերլուծաբանները տվյալների ուսումնասիրության, ընթացիկ ռազմավարության և շրջակա միջավայրի գնահատման, ռազմավարական այլընտրանքների միջոցով ներկայացնում են խորքային առաջարկություններ: Մեր հիմնական նպատակը եղել է և կա հաճախորդների կարիքների բավարարումը` մշտապես հիմք ընդունելով ժամանակակից միտումները :

Նշե՛ք Ձեր թույլ կողմը, և մենք կօգնենք Ձեզ մշակել հաղթող ռազմավարություն, որը կհանգեցնի հաջողության նաև ներկայիս տագնապալի իրավիճակում: