Առաջադեմ տեխնոլոգիաները և լավ զարգացած ենթակառուցվածքները շարունակում են վերափոխել գրեթե բոլոր ոլորտները: Զանգվածային լրատվամիջոցների և ժամանցի ոլորտը ևս բացառություն չէ: Այս հիանալի և մրցունակ ոլորտը պահանջում է իրական փոփոխություններ և մեծացնում է զանգվածային լրատվամիջոցների և ժամանցի ոլորտի աճի հնարավորությունները:

Այնուամենայնիվ, նորարարական տեխնոլոգիաների պահանջը հսկայական ազդեցություն է թողնում բազմաթիվ լրատվամիջոցների և ժամանցային ընկերությունների վրա, որոնք պայքարում են այնպիսի մեթոդներով, որոնցով կկարողանան հասանելի լինել արդեն իսկ փոխակերպված թվային սպառողին: Ամերիա խորհրդատվականն իր հաճախորդներին խորհրդատվություն է տրամադրում բոլոր հիմնական ոլորտներում: Մենք օգնում ենք ճշգրիտ ռազմավարություն ունեցող ընկերություններին շահույթ ստանալ և գոյատևել տեխնոլոգիական մրցակցային շուկայում:

Ամերիա խորհրդատվականը տրամադրում է ոլորտի մասնագետների փորձառու թիմ, որը կօգնի իր հաճախորդներին հասնել իրենց իրական ներուժին: Մեր խորհրդատուներն ունեն հարկային, հավաստագրման և գործարքների վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ մատուցելու բավական հարուստ գիտելիքներ, ինչը կուղղվի Ձեր ձեռնարկության արժեքը բարձրացնելուն:

Ֆինանսական և գործառնական հիմնական հմտություններով օգնում ենք լրատվամիջոցների դիստրիբյուտորներին ճիշտ ներկայանալ շուկայում, քանի դեռ զարգանում են տեխնոլոգիաները: Մեր խորհրդատուներն օգտագործում են նաև այլ լծակներ՝ սոցիալական և տեխնոլոգիական գործիքներ` զարգացման ռազմավարություն ապահովելու, աշխատուժի բարձրացման և մրցակիցներից առաջ ընկնելու համար:

Մրցակցային միջավայրի վերլուծության միջոցով մենք կգնահատենք Ձեր գործունեության արդյունավետությունը: Բացի այդ, կսահմանենք արտադրության ողջամիտ ծախսեր, ուղղություններ և հաճախորդների՝ սեփական միջոցներով ծախսերի նպատակային իրականացում:

Ամերիան հպարտանում է, որ լավագույնս է ներկայացնում անհատական կարիքները: Մենք կուսումնասիրենք Ձեր բիզնեսի կարիքները և կընդլայնենք Ձեր փորձը թվային բիզնես աշխարհում: