Ժամանակակից զբոսաշրջության ոլորտը համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: Այսօր զբոսաշրջությունը մի երևույթ է, որը մտել է աշխարհի բնակչության գրեթե մեկ երրորդի առօրյան: Ամերիա խորհրդատվականը, օգտագործելով իր փորձառությունը, իր հաճախորդներին մատուցում է խորհրդատվական ծառայություններ զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում:
Որպես զբոսաշրջության ոլորտում գործող ընկերություն՝ Ձեր բիզնեսը կարող է բախվել բազմաթիվ վերափոխումների` հաշվի առնելով ոլորտի փոփոխական բնույթը: Խորհրդատվական ծառայությունները կարող են հանդիսանալ կարևոր գործիք՝ Ձեր բիզնեսը նոր մակարդակի հասցնելու համար: Ավելին, մեր պատշաճ առաջնորդության և շարունակական ուսուցման շնորհիվ այդ գործիքները կարող են բարձրացնել Ձեր ընկերության եկամուտը:
Այս ոլորտում հաջողության հասնելը մեծապես կախված է ձեռնարկության՝ արագ զարգացող շուկայի պայմաններում ճկուն փոփոխության ենթարկվելու, անընդհատ զարգանալու, վերակառուցելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու ունակությունից, ինչը պահանջում է զգալի ջանք, գիտելիք և հմտություններ: Նույնիսկ եթե գործառնական մակարդակում համագործակցությունն արդյունավետ է, անգամ կառավարության համար դժվար է կազմակերպել և պահպանել զբոսաշրջության նկատմամբ կոլեկտիվ մոտեցում:
Ամերիա խորհրդատվականն օժանդակում է լավագույն փորձագետ-մասնագետների փորձի վրա հիմնված ռազմավարական հայեցակարգերի և ռեգլամենտների մշակմանը, ինչպես նաև ներկայացնում է տուրիստական ծառայությունների՝ շուկայում ռիսկերից և ցնցումներից պաշտպանվելու մեխանիզմներ:
Մեր ծառայությունների հիմնական բաղադրիչներն են.
- Բիզնեսի պլանավորում և վերլուծություն,
- Կառավարման տեղեկատվական համակարգ և տվյալների մշակում,
- Մարդկային ռեսուրսների կարողությունների գնահատում,
- Ապրանքանիշ և գործառնական կառավարում,
- Ռազմավարական պլանավորում,
- Մրցակցային հետազոտություն,
- Ֆինանսական վերլուծություն և ծախսերի կառավարում,
- Միջազգային համագործակցություն:
Եթե հետաքրքրված եք այլ ծառայություններով, կա՛պ հաստատեք մեզ հետ: Սիրով կտրամադրենք անհրաժեշտ տեղեկատվություն և կքննարկենք համագործակցության հնարավորությունները: