Աշխատակազմի վերապատրաստումն ու զարգացումը բիզնես նպատակներին հասնելու և հաջողության ամրապնդման բանալիներից են : Լավ կրթություն ստացած և լավ վերապատրաստված աշխատուժի շնորհիվ կբարձրանա բիզնես գործընթացների արդյունավետությունը, ինչը կհանգեցնի ֆինանսական շահավետության: 1998 թվականից Ամերիա խորհրդատվական ընկերությունն օգնել է առաջատար ձեռնարկություններին վերապատրաստել իրենց աշխատակիցներին՝ բարձրացնելով աշխատանքի բավարարվածությունը և աշխատակազմից ստանալու առավելագույնը: Հիմնադրման պահից ի վեր մենք եղել ենք մի շարք ընկերությունների ռազմավարական գործընկերը:
Մեր անհատականացված ուսումնական ծրագրերը նպատակ ունեն զարգացնելու աշխատակիցների տաղանդը և նախապատրաստելու նրանց առաջնորդող դերերի: Մենք համատեղում ենք մասնագիտական և անձնական որակները և ապահովում ենք և՛ մեր հաճախորդ ընկերությունների, և՛ աշխատակիցների կարողությունների և հմտությունների զարգացումն ու նրանց ամբողջ ներուժի օգտագործումն առավելագույն արտադրողականությամբ:
Մեր հաճախորդների հաջողությունը դարձնելով մեր առաջնահերթությունը՝ խորհրդատուների մեր փորձառու թիմն անում է առավելագույնը՝ հոգալու մեր հաճախորդ ընկերության աշխատակազմի վերապատրաստման և զարգացման կարիքները: Ուսուցումից բացի, մենք վերապատրաստման բաժնի աջակցությամբ մատուցում ենք մեր հաճախորդների պահանջների վրա հիմնված վերապատրաստման համակողմանի ծրագրեր:
Մենք զինված ենք ոլորտի վերաբերյալ լուրջ գիտելիքներով, ուսումնասիրում ենք շուկան, հետևում ենք զարգացման միտումներին և օգտագործում ենք մեր բազմամյա փորձը, որպեսզի աշխատակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու նպատակով ստեղծենք ուսուցման բարձրորակ, ինտերակտիվ և նորարարական լուծումներ և օգնենք նրանց ավելի լուրջ ներդրում ունենալ իրենց ընկերություններում:
Աշխատակազմի վերապատրաստման ճիշտ ռազմավարությունը կարող է հրաշքներ գործել Ձեր բիզնեսում՝ սկսած աշխատակիցների հետևողականությունից մինչև ավելի բարձր հիմնարար գիտելիքներ:
Ձեր անձնակազմի վերապատրաստման ոլորտում ներդրե՛ք Ամերիա ընկերության կողմից առաջարկվող զարգացման կարևորագույն ծրագրերը և վայելե՛ք Ձեր բիզնեսի հրթիռային աճը: