ՓՄՁ-ները տեղեկատվական տեխնոլոգիա մեծամասամբ օգտագործում են վաճառքի և հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման գործընթացներում
Հետաքրքրական է, որ չնայած մարքեթինգի ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը չի գտնվում առաջատար եռյակում, այնուամենայնիվ, համաձայն 2019 թ. Համաշխարհային Բանկի պատվերով իրականացված «Հայաստանում թվային տեխնոլոգիաների հասանելիությունը և ՓՄՁ-ների կողմից դրանց օգտագործումը» հետազոտության մասնակիցների` տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը իրենց ձեռնարկությունում հիմնականում հանգեցրել է մարքեթինգի բարելավման և վաճառքի ծավալների ավելացմանը (24%):
COVID-19 համավարակի տարածման արդյունքում՝ փակ սահմանների, տեղաշարժի և շփումների սահմանափակման պայմաններում, բոլոր ոլորտներում կտրուկ աճել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, որոնցից զերծ չեն մնացել նաև ՓՄՁ-ները: Նման պայմաններում նկատվում է էլեկտրոնային առևտրի ակտիվ ներդրում, որը հետագայում էլ կշարունակի կիրառվել, քանի որ արդեն հաջողությամբ փորձարկել են, ինչպես նաև բազմաթիվ մարդիկ, ակամա, արագ սովորել են` թե ինչպես դրանից օգտվել: