Տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտն ամենաարագ զարգացող ոլորտներից է: Նոր տեխնոլոգիաների ներկայացման և կառավարման համակարգի ներդրման շնորհիվ արդյունաբերությունը վերջին տասնամյակների ընթացքում կտրուկ փոխվել է:

Չնայած տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտի զարգացումը նշանակալի է, այնուամենայնիվ, ընկերությունները պետք է միջոցներ ձեռնարկեն` այս խիստ հագեցած շուկայում առաջ գնալու և գոյատևելու համար: Արդյունավետորեն կառավարելով տրանսպորտի և լոգիստիկայի գործառնությունները՝ ընկերությունները կարող են բավարարել հաճախորդների օրեցօր աճող պահանջները և ունենալ ավելի մեծ շահույթ:

Ամերիա խորհրդատվականը համագործակցում է տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտի, ինչպես նաև կառավարական կազմակերպությունների հետ՝ օգնելով նրանց կայացնել ներդրումային կարևորագույն որոշումներ, վարել կարգավորող քաղաքականություն, ինչպես նաև մասնավոր ընկերությունների հետ՝ օգնելով նրանց լավ պլանավորված և ամուր զարգացման ռազմավարությամբ մուտք գործել բարձր մրցակցային շուկա: Համատեղելով շուկայի վերաբերյալ մեր ունեցած լայն գիտելիքները և փորձառությունը՝ ապահովում ենք մեր կողմից առաջարկվող լուծումների որակի բարձրագույն մակարդակ: Մեր մատուցած ծառայությունները ներառում են.

  • Բիզնեսի ռազմավարություն և շուկայի ուսումնասիրություն,
  • Ցանցային հոսքի և մատակարարման ցանցի գործընթացի վերլուծություն,
  • Շուկայի ընդլայնում,
  • Տրանսպորտային ռազմավարության մշակում:

 

Վերլուծելով լոգիստիկայի հոսքը և օգտագործելով մեր փորձը, ճկունությունը և ստեղծագործական ունակությունը՝ մեր մոտիվացված մասնագետների ցանցն առաջարկում է ծախսարդյունավետ լուծումներ՝ օգնելու մեր հաճախորդներին հասկանալ ամբողջ եկամտի ներուժը: Մեր բոլոր փորձագետները մասնագիտացված են տրանսպորտի ոլորտում, որպեսզի ապահովեն խորհուրդների արդիականությունը և դրանց համապատասխանումը մեր հաճախորդների ընկերության շահերին: