Բոլոր տնտեսությունները ձգտում են կայուն զարգացման: Կառավարությունների համար դա ուշադրության ենթակա, լրջագույն և կարևոր հարց է: Կայունության հասնելու ճանապարհը առկա առաջարկի իմաստուն կառավարումն է ապագայի ռեսուրսների պահպանման միջոցով:
Ամերիա խորհրդատվականն ունի տարբեր ծրագրերի կառավարման և իրականացման լուրջ փորձ հետևյալ ոլորտներում.
- մակրոտնտեսականգնահատում,
- դրամականվերլուծություն,
- ռիսկերիկառավարում,
- հարկում,
- հանրային գնումներ,
- ֆինանսականոլորտիկարգավորում,
- կորպորատիվկառավարմանխնդիրներ:
Տասնամյակներ շարունակ մեր ընկերությունը սերտորեն համագործակցում է մի շարք դոնոր կազմակերպությունների հետ: Մեր փորձառությունը հանրային ֆինանսների, հանրային կառավարման և ինստիտուցիոնալ զարգացման գործում լավագույնս կծառայի կառավարություններին և հանրային հաստատություններին:
Մեր մասնագետների թիմն անընդհատ հետևում է տնտեսական զարգացման միտումներին: Մենք տրամադրում ենք ժամանակակից և մանրակրկիտ վերլուծություն յուրաքանչյուր առաջարկվող խնդրին, այսպիսով, մեր լայնածավալ փորձն օգնում է մեր հաճախորդներին (կառավարություն, հանրային հատվածի իրավաբանական անձանց) մշակել հզոր ռազմավարություններ և իրականացնել համակարգային մակարդակի առաջընթաց:
Մեր հետազոտական գործընթացը ոլորտում շարունակական է: Հաշվի առնելով տնտեսական զարգացման վրա ազդող գործոնները` մենք պարբերաբար անցկացնում ենք ուսումնասիրություններ և հետազոտություններ: Մեր տվյալները միշտ արդիական են, աղբյուրները՝ վստահելի, իսկ արդյունքները՝ առավել ճշգրիտ:
Մենք ունենք տնտեսագիտության, վիճակագրության, հարկերի և բյուջետավորման, մոնիթորինգի և գնահատման և այլ ոլորտներում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող մասնագետների թիմ: Համակողմանի մոտեցումը թույլ է տալիս մեզ ներկայացնել տվյալ համակարգում առկա իրավիճակը, պարզել էական հիմնախնդիրներն ու պատճառները՝ հետագայում խորքային լուծումներ տալու և ապագայի հայեցակարգը մշակելու համար: