Ժամանակակից թվային դարաշրջանում առցանց ներկայությունը բացարձակ պահանջ է բոլոր տեսակի ընկերությունների համար: Այն թույլ է տալիս բիզնեսին մնալ մրցակցային և համապատասխանել ոլորտին: Ամերիա խորհրդատվական ընկերության նպատակն է օգնել կազմակերպություններին աճել և զարգանալ թվային դարաշրջանում:

Այն կազմակերպությունները, որոնք չեն ընդունում և որդեգրում թվայնացումը, էապես բարձրացնում են բացասական հետևանքների ռիսկը անգամ երկարաժամկետ բիզնեսում: Մյուս կողմից՝ բիզնեսի թվայնացումը կօգնի Ձեզ կրճատել ծախսերը և ժամանակը, ունենալ բարձր արդյունավետություն և արտադրողականություն և, իհարկե, տվյալների անվտանգ պահպանում: Բիզնեսի համար թվային փոխակերպումը նշանակում է.

  • ռեսուրսների լայն կառավարում,
  • հաճախորդի ավելի լավ իրազեկվածություն,
  • հաճախորդի սպասարկման ավելի լավ փորձ,
  • բարելավված ներքին և հաղորդակցական կապեր,
  • թվայնացված ապրանքների և ծառայությունների ստեղծում,
  • նորարարության ընդունում:

 

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին ընդունել տվյալների, տեխնոլոգիայի և արհեստական բանականության ուժը: 1998 թվականից մենք աջակցել ենք մի շարք ձեռնարկությունների թվայնացման վերլուծության հարցում, օգնել ենք գնահատել պատրաստվածությունը, ինչպես նաև ստեղծել ընկերության թվայնացման անհատական մշակույթ: Փորձագետների մեր խումբն օգնել է մեր հաճախորդներին հայտնաբերել թվային հնարավորությունները և առաջարկվող մի շարք մատչելի այլընտրանքներից ընտրել թվայնացման գործիքներ: Մեր ընկերությունն օժանդակել է xx ընկերությունների թվային որոշումների կայացման և գործընթացների ավտոմատացման, ինչպես նաև առկա տվյալների օգտագործման օպտիմալացման հարցում: Հիմնվելով վերլուծության վրա՝ առաջարկել ենք հիմնական տեխնոլոգիաների արդիականացման և նոր տեխնոլոգիաների կապիտալացման եղանակներ:

Մենք ստեղծում ենք թվայնացման հիշարժան անհատական փորձ: Կա՛պ հաստատեք մեզ հետ այսօր և ձե՛ռք բերեք լավագույն ծառայությունն ու լուծումները Ձեր բիզնեսի համար: