Սննդամթերքի և խմիչքի արտադրությունը հումքի արտադրության, փաթեթավորման և բաշխման գործընթացն է: Ամերիա խորհրդատվականը, օգտագործելով իր գիտելիքներն ու փորձը, իր հաճախորդներին մատուցում է խորհրդատվական ծառայություններ սննդամթերքի և խմիչքի արտադրության ոլորտում:

Սննդամթերք և խմիչք արտադրող ձեռնարկությունների աուդիտը և խորհրդատվությունն ունեն մի շարք առանձնահատկություններ, ինչպիսիք են.

  • էներգիայի և ռեսուրսների բարձր ինտենսիվություն,
  • տեխնիկական վերազինման անհրաժեշտություն,
  • բարձր մրցակցություն արտաքին և ներքին շուկաներում:

 

Սննդամթերքի և խմիչքի մշտապես փոփոխվող բիզնեսում առաջատար մնալու համար Ձեզ անհրաժեշտ է ճկունություն, արդյունավետություն և եկամտաբերություն: Սննդամթերք արտադրող ձեռնարկությունների հետ համագործակցության ընթացքում մեր փորձագետներն իրականացնում են գործառնական, տեխնիկական, ֆինանսական, բնապահպանական, որակի, ինչպես նաև կադրային աուդիտ: Նրանք մշակում են կառավարման մեթոդների արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցներ և օգնում դիմակայել մեծագույն ճգնաժամերին և մնալ ոլորտի առաջատարներից մեկը:

Մեր ընկերությունն օգնում է կարգավորող սուբյեկտներին իրենց ռազմավարության և քաղաքականության մշակման գործընթացում: Անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելու համար մենք նախ մանրակրկիտ վերլուծում ենք շուկայի իրավիճակը: Շուկայական բոլոր հետազոտություններից հետո մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք ընթացակարգերը մշակելու, առկա գործընթացները կարգավորելու և տնտեսական օպերատորներին վերահսկելու առավելագույնս օպտիմալ և եկամտաբեր եղանակներ:

Սնունդ արտադրող հաջողակ ձեռնարկությունները, մասնակցելով ներմուծման փոխարինման ծրագրերին, կարող են զգալի ներդրում ունենալ ներքին տնտեսության մեջ` Հայաստանի մարզերում ստեղծելով նոր աշխատատեղեր և զարգացնելով արտադրական ենթակառուցվածքները: Բացի այդ, մենք աջակցում ենք ոլորտի ընկերություններին բացահայտելու և մուտք գործելու արտահանման նոր շուկաներ: