Հետազոտության նպատակն է գնահատել Արագ սպառման ապրանքերի ոլորտի ներկա վիճակը և շուկայի զարգացման միտումները Երևանում: Հետազոտության մեջ համապարփակ կերպով ներկայացված է շուկայի իրավիճակը և ոլորտում գործող ձեռնարկությունները դրանց դերը շուկայում, սպառողների նախընտրությունները և կարիքները։
Ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները գնահատելու նպատակով ստացված արդյունքները համեմատվել են նույն ոլորտի 2014թ․ և 2012թ․ իրականացված նմանատիպ հետազոտությունների արդյունքների հետ։
Հետազոտությունը բաղկացած է՝
- 218 էջ
- 74 աղյուսակ
- 269 գծապատկեր
Տվյալների հիմնական աղբյուրները
Հետազոտության համար տվյալների հիմնական աղբյուր է հանդիսացել 2019թ․ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում 18-80 տարեկան 1000 բնակիչների շրջանում իրականացված հարցման արդյունքները։ Հաշվետվության մեջ ներկայացված տվյալները 95% վստահության միջակայքում ունեն +/-3.1% ստանդարտ շեղում։
Հետազոտության մեջ ներառված են նաև ոլորտի հիմնական խաղացողների և պետական ներկայացուցիչների հետ խորքային հարցումների արդյունքները։
Հետազոտության համար տվյալների աղբյուր են հանդիսացել նաև երկրորդային տվյալներ (Արմստատ, ՀՀ ԿԲ, այլ)։