Հետազոտության նպատակն է գնահատել Արագ սպառման ապրանքերի ոլորտի ներկա վիճակը և շուկայի զարգացման միտումները Երևանում: Հետազոտության մեջ համապարփակ կերպով ներկայացված է շուկայի իրավիճակը և ոլորտում գործող ձեռնարկությունները դրանց դերը շուկայում, սպառողների նախընտրությունները և կարիքները։

Ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները գնահատելու նպատակով ստացված արդյունքները համեմատվել են նույն ոլորտի 2014թ․ և 2012թ․ իրականացված նմանատիպ հետազոտությունների արդյունքների հետ։

 

Հետազոտությունը բաղկացած է՝

  • 218 էջ
  • 74 աղյուսակ
  • 269 գծապատկեր

 

 

Տվյալների հիմնական աղբյուրները

Հետազոտության համար տվյալների հիմնական աղբյուր է հանդիսացել 2019թ․ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում 18-80 տարեկան 1000 բնակիչների շրջանում իրականացված հարցման արդյունքները։ Հաշվետվության մեջ ներկայացված տվյալները 95% վստահության միջակայքում ունեն +/-3.1% ստանդարտ շեղում։

Հետազոտության մեջ ներառված են նաև ոլորտի հիմնական խաղացողների և պետական ներկայացուցիչների հետ խորքային հարցումների արդյունքները։

Հետազոտության համար տվյալների աղբյուր են հանդիսացել նաև  երկրորդային տվյալներ (Արմստատ, ՀՀ ԿԲ, այլ)։