
Համաձայնագրի շրջանակներում իրականացվել է ներդրումների իրագործելիության գնահատում և Երևանում նոր բնակելի թաղամասի կառուցման ուսումնասիրություն, որը ներառյալ բնակելի շենքեր, առևտրի կենտրոններ, առանձին կայանատեղեր, այգիներ և սոցիալական ենթակառուցվածքներ: Խորհրդատուն ներկայացրել է Հայաստանում բնակելի անշարժ գույքի շուկայի վերլուծություն, առաջիկա հինգ տարիների ընթացքում նոր բնակարանների պահանջարկի և առաջարկի գնահատում, նոր բնակարանի համար բնակչության սպասումների, կարիքների և նախապատվությունների, ինչպես նաև գների և միտումների վերլուծություն հիմնված 1000 տնային տնտեսությունների շրջանում հարցման վրա:
Համալիրի կառուցման և շահագործման ֆինանսական մոդելը ներառում է ամսական և տարեկան դրամական հոսքերի կանխատեսումներ, ֆինանսական վիճակի և ֆինանսական արդյունքի կանխատեսումներ, ինչպես նաև ֆինանսական ցուցանիշների վերլուծություն պլանավորվող գործունեություններից յուրաքանչյուրի համար: Մշակված բիզնես պլանը հիմք է ծառայել լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար: