Համաձայնագրի շրջանակներում Խորհրդատուն մշակել է համապարփակ բիզնես պլան և ֆինանսական մոդել Երևանում բազմաֆունկցիոնալ մեծ հյուրանոցային համալիրի վերակառուցման ավարտի համար: Հյուրանոցային համալիրը ներառում է հյուրանոց, բիզնես կենտրոն, ինչպես նաև զվարճանքի կենտրոն:
Խորհրդատուն ներկայացրել է Հայաստանում զբոսաշրջության զարգացման միտումները, մշակել է պոտենցիալ շուկաների կարճ վերլուծություն, անցկացրել է անշարժ գույքի շուկայի վերլուծություն:
Համալիրի կառուցման և շահագործման ֆինանսական մոդելը ներառում է ամսական և տարեկան դրամական հոսքերի կանխատեսումներ, ֆինանսական վիճակի և ֆինանսական արդյունքի կանխատեսումներ, ինչպես նաև ֆինանսական ցուցանիշների վերլուծություն պլանավորվող գործունեություններից յուրաքանչյուրի համար: Մշակված բիզնես պլանը հիմք է ծառայել լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար: