Տևողությունն` 3 ամիս
Նախագծի նկարագրություն.
Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում անցկացվող հարցումները և ընդհանուր հետազոտությունները, որոնք կազմակերպվում են Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ CyberEast («ԿիբերԱրևելք») նախագծի շրջանակներում, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող CybersecurityEast («ԿիբերանվտանգությունԱրևելք») նախագծի հետ համագործակցությամբ, հիմնականում նպաստում են CyberEast նախագծի համար ազգային գործողությունների ծրագրերի կամ նմանատիպ ռազմավարական փաստաթղթերի մշակմանը, ինչպես նաև միաժամանակ հանգեցնում են կիբերհանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ հանրության իրազեկման մակարդակի և ձեռնարկվող միջացառումների թափանցիկության բարձրացմանը և վստահելի համագործակցության մեխանիզմների ամրապնդմանը՝ հաշվետվական մեխանիզմների գնահատման միջոցով: Հետազոտությունը յուրահատուկ կերպով համապատասխանեցնում է ինչպես քանակական, այնպես էլ որակական հետազոտության մեթոդները՝ նպատակ ունենալով ավելի խորացված և համապարփակ պատկերացում կազմել կիբերհանցագործությունների և կիբերանվտանգության միջադեպերի մասին, հասարակության լայն շրջանակների տեսանկյունից: Հետազոտության շրջանակներում առաջնային աղբյուրից տեղեկատվություն է հավաքագրվել` կապված քաղաքացիների կողմից կիբերտարածության մեջ անվտանգության ընկալման հետ, ինչը մեծ ուշադրության է արժանացել COVID-19 համավարակի պայմաններում առցանց ակտիվության աճի հետևանքով: Ավելին, հետազոտության նպատակն էր` բացահայտել ինստիտուցիոնալ կարողությունները՝ մտահոգող խնդիրները կարգավորելու և մարտահրավերները սահմանելու համար, ինչը հնարավորություն տվեց հեշտացնելու համապատասխանեցված քաղաքականությունների մշակման ընթացքը, ինչպես նաև ամրապնդելու կազմակերպությունների կարողությունները և քաղաքականությունները՝ քաղաքացիներին անհանգստացնող խնդիրներին արձագանքելու նպատակով: Հայաստանի մասով ներկայացուցչական ընտրանքը բաղկացած էր 18 տարին լրացած և քվեարկելու իրավունք ունեցող 1,200 մշտական բնակիչներից:
Նախագծի շրջանակներում հավաքագրվել են տվյալներ Հայաստանի ամբողջ տարածքում` հարցվողների բնակության վայրում անցկացվող դեմ առ դեմ (կամ հեռախոսային` կախված COVID-19 համավարակի հետևանքով առաջացած հանգամանքներից) հարցազրույցների միջոցով: Հարցումից հետո, որի ընթացքում հավաքագրվել են քանակական տվյալներ, իրակացվել է հետազոտության որակական մասը, որը ներառել է յոթ ֆոկուս խումբ (ՖԽ): Հետազոտության տվյալ բաղադրիչը նախատեսված էր համապատասխան շահագրգիռ կողմերից որակական արձագանք ստանալու համար: Ֆոկուս խմբերը օգնել են ավելի լավ հասկանալ հարցումների միջոցով հավաքագրված քանակական տվյալները: Բացի այդ, ֆոկուս խմբերը նախատեսված էին ավելի նպատակային լսարանից կարծիք և տեղեկատվություն հավաքագրելու համար, ներառյալ կիբերհանցագործության և կիբերանվտանգության ինստիտուցիոնալ կողմերը: Որակական հետազոտությունը նպատակների երկու խումբ էր հետապնդում` մեկը մասնագետների, մյուսն ընդհանուր բնակչության համար: