Նախագծի նկարագրություն
Այսօր ամբողջ աշխարհում գինեգործության մեջ գերակայում է երեք ուղղություն` ինքնատիպություն, կայունություն և հարգանք ազգային մշակույթի նկատմամբ: Խաղողի էնդեմիկ տեսակներից պատրաստված գինիները, որոնց պատրաստման ընթացքում կիրառվել են ավանդական տեխնոլոգիաները, յուրահատուկ տեղ են զբաղեցնում շուկայում և օրեցօր վայելում ավելի մեծ պահանջարկ: Որպես խաղողի և գինու բնօրրանը` բազում էնդեմիկ տեսակներով և գինեգործության հազարամյակների ավանդույթներով` Հայաստանն ունի հսկայական ներուժ այս շուկայում: Նախագծի նպատակն էր վերականգնել, պահպանել և զարգացնել հայկական գինեգործության ավանդույթները՝ հիմնելով դպրոց, որտեղ կանցկացվեն գինեգործության ավանդական մեթոդների վերաբերյալ կանոնավոր դասընթացներ և ստեղծելով թանգարան Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ գյուղում:
Նախագծի շրջանակներում տրամադրված փաստացի ծառայությունների նկարագրություն
Նախագծի շրջանակներում խորհրդատուն իրականացրել է հետևյալ աշխատանքները. (I) նախագծի շնորհանդեսի մշակում, (II) նախագծի ֆինանսավորման նպատակով պոտենցիալ դոնորների սահմանում, (III) բանակցությունների վարում և ֆինանսավորման ներգրավում և (IV) վերջնական հաշվետվության կազմում