Տևողությունն` 4 ամիս

Նախագծի նկարագրություն.

Նախագծի հիմնական նպատակն է. մշակել առաջարկներ` Հայաստանում արտադրվող տեքստիլ ապրանքների հավելյալ արժեքը և մրցունակությունը բարձրացնելու հնարավորությունների և եղանակների վերաբերյալ՝ հաշվի առնելով մոտ ապագայում տվյալ ապրանքների կատեգորիայի համար GSP+ համակարգի («Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ») վերացումը: Մասնավորապես, նպատակները ներառում են հետևյալը.

  1. Առկա մարտահրավերների բացահայտում` Հայաստանի տեքստիլ ոլորտի ընկերությունների հիմնական ապրանքների պորտֆելում հիմնական տեքստիլ արտադրանքի (ներքնազգեստ, շապիկներ և այլն) բարձր կենտրոնացվածության պայմաններում:
  2. Մանրամասն գործողությունների ծրագիր ներառող ճանապարհային քարտեզի մշակում` ուղղված Հայաստանի տեքստիլ ոլորտի ընկերություններում կայուն նորաձևության սկզբունքների, ինչպես նաև գենդերային հավասարության սկզբունքների ու մոտեցումների ինտերգրմանը, ներառյալ որոշ գործողություններ, որոնց պետք է անդրադառնա նաև Հայաստանի կառավարությունը:
  3. Մի շարք առաջարկների ներկայացում` ուղղված ավելացված արժեքով արտադրանքի քանակի ավելացմանը, ներառյալ` միջազգային հավաստագրման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը, կապը դիզայներների հետ, ածխածնի հետքի հաշվարկի իրականացումը, ինչպես նաև Հայաստանի տեքստիլ արդյունաբերությունից ածխածնի արտանետումների սահմանային չափի մշակմանը և գենդերային արդյունքների բարելավմանն ու նախաարտադրական շղթայում ինտեգրմանը:

Նախագծի շրջանակներում Խորհրդատուն իրականացրել է հետևյալ աշխատանքները.

  • Բացթողումների վերլուծություն. Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում առկա մարտահրավերների բացահայտում, այդ թվում՝ գրասենյակային հետազոտության, շահագրգիռ կողմերի հետ խորհրդատվության և այլ քանակական հետազոտական մեթոդների միջոցով, հնարավորության դեպքում հստակ շեշտադրելով GSP+ համակարգը («Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ») և դրա ավարտը: Ուսումնասիրությունը պետք է ներառի ոլորտի ներկայիս իրավիճակի համառոտ վերլուծություն` ներառյալ Հայաստանում ներկայումս գործող ՓՄՁ-ների/կորպորատիվների թիվը, ոլորտի չափը (շրջանառությունը և ըստ սեռերի զբաղվածությունն ու ղեկավար կազմը), արտահանման հիմնական ուղղությունները, գտնվելու վայրը, և այլն, ինչպես նաև ոլորտների վրա անդրադարձող համապատասխան օրենքները (օր. բնապահպանական կանոնակարգեր):
  • Ճանապարհային քարտեզ և գործողությունների ծրագիր. Ելնելով բացթողումների վերլուծության արդյունքներից՝ իրականացնել համապարփակ SWOT (ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների) և PESTEL (քաղաքական, տնտեսական, սոցիալական, տեխնոլոգիական, իրավական և բնապահպանական գործոնների) վերլուծություն, որի հիման վրա պետք է մշակվի մանրամասն ճանապարհային քարտեզ տվյալ ոլորտի համար: Ճանապարհային քարտեզը պետք է ներառի ռազմավարական տեսլականը, արդյունավետության հիմնական ցուցանիշները, տեքստիլ արդյունաբերության ենթաբաժինների առաջնահերթությունը և կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ նշաձողերը: Ակնկալվում է նաև, որ ճանապարհային քարտեզը ներառելու է միջոցառումներ՝ ուղղված գենդերային հավասարության մոտեցումների կիրառմանը, ինչպես նաև հստակ իրագործելի գործողություններ (ներառյալ հստակ քայլեր` ուղղված ածխածնի հետքի հաշվարկմանն ու կրճատմանը), որոնք պետք է իրականացնեն տեքստիլ արդյունաբերության խթանման գործընթացում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ այդ գործողությունների իրականացման ժամանակացույցները:
  • Առաջարկներ. Հիմք ընդունելով ճանապարհային քարտեզից արված եզրակացությունները`  մշակել ընդհանուր բնույթի առաջարկներ՝ կապված օրենսդրության և կանոնակարգման, ֆինանսական և տեխնիկական աջակցության հետ, այդ թվում՝ գենդերային հավասարության և այլ խնդիրների վերաբերյալ, ըստ կիրառելիության (հայերեն և անգլերեն լեզուներով): Բացի այդ, ակնկալվում է, որ փորձագետը պետք է մշակի նշված առաջարկները` հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունները և օրինակները: