Նախագծի նկարագրություն

Նախագծի նպատակն էր՝

1) հստակ պատկերացում կազմել Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում լքված կամ փակման եզրին գտնվող հանքերի պատճառով առաջացող բնապահպանական և սոցիալական խնդիրների մասշտաբի և բնույթի, ինչպես նաև նշված խնդիրները լուծելու քաղաքական, տեխնիկական և ֆինանսական հնարավորությունների մասին

2) Կառավարությունների համար ձևավորել հանքերի փակման լավագույն փորձի, տեխնիկական, սոցիալական և բնապահպանական մեխանիզմների գծով գործիքակազմ/գործողությունների ցանկ՝ այդ թվում հանքերի փակման ծախսերի գնահատման և համապատասխան ֆինանսական երաշխիքների ստացման, կառավարման և իրականացման առաջատար մեխանիզմներ

3) Մշակել ուղեցույցներ/առաջարկություններ, հիմնվելով ճիշտ օրինակների վրա և հաշվի առնելով փակված հանքերը այլ տնտեսական նպատակներով շահագործելու  հնարավորությունները, ներառյալ հիմնական հանքարդյունաբերական գործողությունների որոշակի նպատակով իրականացումը և հաջողության գործոնները

Նախագծի շրջանակներում տրամադրված փաստացի ծառայությունների նկարագրություն

Նախագծի նպատակն էր նաև՝

  • Ուսումնասիրել դիտարկվող երեք երկրներում (Հայաստան, Վրաստան և Ղրղզստան) հանքաարդյունաբերության ոլորտում նախկինում իրականացված և ընթացիկ հանքաարդյունաբերական աշխատանքները և առանձնացնել այն հանքերը, որտեղ գերակշռում են բնապահպանական խնդիրները, այն հանքերը, որտեղ սոցիալ-տնտեսական և բնապահպանական խնդիրները դեռևս հանդիսանում են կամ կարող են դառնալ հանքի փակման պատճառ, ինչպես նաև այն հանքերը, որտեղ հավանաբար կգերակշռեն սոցիալ-տնտեսական խնդիրները
  • Բացահայտել այն «թեժ կետերը», որոնք հավանաբար ստեղծում են ամենամեծ սուր և քրոնիկ սոցիալական, բնապահպանական և տնտեսական ռիսկերը
  • Բացահայտել քաղաքական և ինստիտուցիոնալ փոփոխությունները, այդ թվում ռեսուրսների հասանելիությունը՝ ոչ պատշաճ կերպով շահագործումից հանված հանքերի հետագա կուտակման ծավալները նվազեցնելու նպատակով` միաժամանակ խթանելով հանքերի փակման նկատմամբ սոցիալական և շրջակա միջավայրի տեսնակյունից պատասխանատու մոտեցումները
  • Առաջարկել կառավարությունների համար օգտակար տեխնիկական չափանիշներ/ուղեցույցներ հանքի փակման փաստացի գործողությունների պատշաճ կառավարման և մոնիտորինգի նպատակով, այդ թվում մշակել վերլուծական աշխատանքների ցանկ, չափանիշներ և ուղեցույցներ՝ հիմնական շահառուների համար գնահատման հստակ և թափանցիկ մեխանիզմներ ապահովելու համար
  • Մշակել ծախսերի գնահատման գործիք՝ հիմնվելով հանքերի փակման հաջող փորձ ունեցող երկրներում կիրառվող երեք մոտեցումների վրա, ինչպես նաև ներկայացնել փաստացի շահագործման ընթացքում դրանց կիրառման լավագույն փորձը և շահառուների տեղեկացման այլ մեխանիզմներ
  • Քննարկել սոցիալական փակման, հաջողության հասնելու և սահմանափակումների վերաբերյալ առկա մոտեցումները և եզրահանգումների արդյունավետ կիրառման լավագույն ուղիները
  • Վերլուծել լքված կամ փակված հանքավայրեր ունեցող համայնքներում կամ մարզերում տնտեսական վերականգնման հնարավորությունը` ապրուստի այլընտրանքային միջոցների մշակման, այդ թվում հողի վերականգնման (բնական միջավայր, ժամանց, գյուղատնտեսություն, ձկնորսություն, անասնաբուծություն և այլն) և փակված հանքերի կամ դրանց մի մասի տնտեսական վերականգնման նախագծերի կամ ծրագրերի միջոցով, ինչպես նաև հաջողության գործոնները և քաղված դասերը, որոնք օգտակար կլինեն հանքարդյունաբերությամբ զբաղվող երկրների համար

 

Ուսումնասիրությունը բաղկացած էր հետևյալ 4 բաղադրիչներից.

  1. Առաջին բաղադրիչը նախատեսում էր առկա փաստաթղթերի՝ այդ թվում դիտարկվող երեք երկրներում լքված, ակտիվ և ծրագրվող հանքերի վերաբերյալ տարածական տվյալների, ինչպես նաև նախկինում կիրառվող և ընթացիկ քաղաքականությունների, կանոնակարգերի և հանքի փակման կապակցությամբ դրանց կիրառման նախնական ուսումնասիրություն
  2. Երկրորդ բաղադրիչը ներառում էր երկրի ներսում կատարվող աշխատանքները, որոնց նպատակն էր առավել հստակ սահմանել լքված հանքերի տեղակայումը, հայտնաբերել այն հանքերը, որտեղ հանքի փակման հետ կապված շրջակա միջավայրի վերականգնման ծախսերն ամենաբարձրն են կամ կարող են լինել ամենաբարձրը, ինչպես նաև տրամադրել խորհրդատվություն այդ երկրներում հանքի փակման ծախսերը կանխատեսելու մեթոդաբանության մշակման վերաբերյալ:
  3. Երրորդ բաղադրիչը ենթադրում էր նախկինում շահագործվող հանքերի բարեհահաջող տնտեսական փոխակերպման, սոցիալ-տնտեսական վերականգնման և այլ նպատակներով նշված տարածքների արդյունավետ օգտագործման համաշխարհային լավագույն փորձի գնահատում` հիմնվելով հետխորհրդային երկրների փորձի վրա:

Չորրորդ բաղադրիչը ներառում էր առաջարկություններ այն մասին, թե ինչպես Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները և զարգացող մյուս երկրները պետք է հետևեն հանքերի փակման բնապահպանական և սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ համաշխարհային լավագույն փորձին: Ճանապարհային քարտեզը պետք է սահմանի այն պարտադիր սահմանափակումները (օր. ՝ ֆիզիկական, գործառնական, ֆինանսական, կարգավորող կամ բնապահպանական), որոնք պետք է հաղթահարվեն` հանքերի տարածքներում ֆիզիկական և սոցիալ-տնտեսական վերականգնման նպատակով  մասնավոր և նորարարական տեխնոլոգիական, ֆինանսական և կարգավորող լուծումներն իրականացնելու համար: