Համախորհրդատու «Environment Group» ՍՊԸ

Տևողությունն ` 4 ամիս

Նախագծի նկարագրություն.

Նախագծի նպատակն է` մշակել Հայաստանում ԱՄՍՆ իրագործման ծրագիրը` իրագործման ավելի արդյունավետ գործընթացի, համակարգման և թափանցիկության ապահովման համար: ԱՄՍՆ իրագործման ծրագրի մշակումը բաղկացած է հետևյալ աշխատանքներից. 1) բացթողումերի վերլուծություն՝ առաջնահերթ աշխատանքները սահմանելու համար, 2) անհրաժեշտ ռեսուրսների գնահատում, 3) աշխատանքների հերթականության սահմանում և 4) Հայաստանում ԱՄՍՆ իրագործման ծրագրի փաստաթղթավորում:

Աշխատանքների շրջանակը ներառում է.

  • 2020թ. Հայաստանի համար մշակված ԱՄՍՆ վերլուծություն, առանձնակի ուշադրություն դարձնելով «Պլանավորման գործընթացներ» բաժնին, երկրում գործող քաղաքականության համադրում ԱՄՍՆ ներքո ստանձնած պարտավորությունների հետ` ԱՄՍՆ իրագործման համար պահանջվող ընթացիկ կամ հետագա միջոցառումները սահմանելու նպատակով:
  • Հիմնական փաստաթղթերի (ներառյալ նախագծերի) ուսումնասիրություն, ինչպիսիք են՝ արտանետումների ցածր մակարդակի ապահովման ազգային և ոլորտային ռազմավարությունները, ազգային պահանջներին համապատասխանեցման ծրագրերը, ազգային հաղորդակցությունները, երկու տարին մեկ անգամ ներկայացվող հաշվետվությունները, համապարփակ ոլորտային ծրագրերը և ազգային պլանավորման փաստաթղթերը՝ համապատասխանեցմանը և ռիսկերի նվազեցմանը նպաստող առկա կառույցները պարզելու համար, ինչպես նաև ԱՄՍՆ-ի և գործող ծրագրերի համատեղելիությունն ու լրացուցիչ պլանավորման կարիք ունեցող` ԱՄՍՆ-ով սահմանված նոր նպատակները գնահատելու նպատակով:
  • ԱՄՍՆ-ի իրագործման գործընթացի համակարգման կառուցվածքի, ԱՄՍՆ-ի իրագործման գործընթացը համակարգող գլխավոր խմբի անդամների դերերի և պարտականությունների սահմանում, ներառյալ խմբի լիազորությունները, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների դերերն ու պարտականությունները, որոշումների կայացման և համակարգման գործընթացները, կլիմայի հետ կապված քաղաքականությանն առնչվող տվյալներ և տեղեկատվություն ստանալու լիազորությունները, կլիմայի փոփոխման հետևանքների մեղմացման կամ ադապտացման նպատակով ենթաօրենսդրական ակտերի ընդունման լիազորությունները (որոշակի կամ ընդհանրական):
  • Սահմանված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների նախնական գնահատում, ներառյալ պահանջվող ֆինանսական միջոցները, անձնակազմը, փորձառությունը, տեխնոլոգիական միջոցները և գործիքները (օրինակ՝ արտանետումների սցենարի մոդելները): Տարբեր աշխատանքների ակնկալվող տևողության նախնական գնահատում` առանձնացնելով այն աշխատանքները, որոնք հնարավոր է ավարտել մեկ տարուց պակաս ժամանակահատվածում, և նրանք, որոնց կատարման համար մի քանի տարի կպահանջվի:
  • Հիմք ընդունելով կարիքների գնահատման արդյունքները, առաջարկների մշակում՝ խմբի անդամների և պետական մարմիններում հիմնական գործընկերների համապատասխան կարողությունների զարգացումն ապահովելու համար՝ կապված նրանց լիազորությունների և պարտականությունների հետ: Գիտելիքները հաստատություններում պահպանելու համար անհրաժեշտ գործընթացների սահմանում՝ կորպորատիվ կարողությունների բարելավման նպատակով:
  • Երկրի ներսում հիմնական շահագրգիռ կողմերի և ԱՄՍՆ-ի իրագործման գործընթացում նրանց պոտենցիալ դերերի սահմանում, ներառյալ մասնավոր հատվածը, գիտական շրջանակները և քաղաքացիական հասարակությունը, այդ թվում` կանանց կազմակերպությունները: Շահագրգիռ կողմերի հետ համագործակցության առանձին ծրագրի մշակում:
  • Բացթողումների վերլուծության արդյունքում սահմանված` ԱՄՍՆ-ի ներդրման համար պահանջվող տարբեր աշխատանքների հերթականության սահմանում` առանձնացնելով այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ է սկսել անմիջապես, և նրանք, որոնք կարելի է իրականացնել հետագայում: