Տևողությունը (ամիսներով). 9 ամիս
Ծրագրի նկարագրություն.
Հայաստանի կառավարությունը դիտարկում է արտահանման խթանումը որպես հաջորդ տասնամյակի տնտեսական աճի ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը: Այս իմաստով կարևոր դեր է կատարում հարկային և մաքսային վարչարարությունը: Հետևաբար, մաքսային և հարկային վարչարարության հետագա բարելավումը մնում է Կառավարության սահմանած կարևոր նպատակներից մեկը, որը կհանգեցնի եկամուտների ավելացմանը և ստվերային տնտեսության կրճատմանը` նպաստելով երկրի ձեռնարկատիրական և ներդրումային միջավայրի ընդհանուր բարելավմանը:
Ծրագրի նպատակը նպաստում է Պետական եկամուտների կոմիտեի մաքսային վարչարարության կարողությունների համապարփակ գնահատմանը: Ծրագրի շրջանակներում, ի թիվ այլոց, գնահատվում է ընթացիկ բարեփոխումների արդյունավետությունը և բացահայտվում են հետագա զարգացման կարիքները, որոնք պահանջվում են մաքսային վարչարարության գործառնական և վարչական կարողությունների/արդյունավետության բարձրացման համար:
Ծրագրի շրջանակներում Ամերիան, իր գործընկեր «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերության հետ համատեղ, միջազգային լավագույն փորձին համապատասխան, մշակել է մաքսային ծառայության գործառնական և վարչական կարողությունների գնահատման մեթոդաբանություն: Հաշվի առնելով այն, որ մաքսային գնահատման առավել համապարփակ համակարգը մշակված է Եվրոպական հանձնաժողովի կողմից, մեթոդաբանությունը մշակելու համար օգտագործվել է մաքսային գնահատման աղյուսակների 2015թ. տարբերակը: Բացի այդ, մշակված մեթոդաբանության միջոցով իրականացվել է մաքսային ծառայության գործառնական և վարչական կարողությունների առաջին գնահատումը: Գնահատումն ընդգրկել է մաքսային վարչարարության քսան ոլորտ, այդ թվում` օրենսդրություն, կազմակերպում և կառավարում, ՄՌԿ, մաքսային էթիկա, վերապատրաստում, հաղորդակցման ռազմավարություն, առևտրի դյուրացում, ռիսկերի կառավարում, սահմանային և ներսահմանային վերահսկողություն, հետբացթողումային վերահսկողություն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, հարկային դրոշմանիշների վարչարարություն և այլն: Գնահատման ընթացքում իրականացվել է եվրոպական մաքսային գնահատման աղյուսակների համեմատական վերլուծություն ազգային և Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մակարդակներում: Գնահատման հիման վրա մշակվել են մաքսային ծառայության ինստիտուցիոնալ և կազմակերպական համակարգի բարելավման գործոն առաջարկներ: Այդ աշխատանքների շրջանակներում կազմվել է մանրամասն հաշվետվություն հատուկ և նպատակային բարելավումների վերաբերյալ, ինչպես նաև բարեփոխումներ իրականացնելու քայլ առ քայլ գործողությունների ծրագիրը: Այն նաև ներառում էր Կառավարությանն ուղղված առաջարկներ` կապված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված կանոնակարգերի հետ: Ծրագրի իրականացման ավարտին մաքսային ծառայության 20 աշխատակիցների համար կազմակերպվեց կարողությունների զարգացման սեմինար` միջազգային լավագույն փորձին համապատասխան գիտելիքների և հմտությունների մակարդակի բարձրացման նպատակով: