Պետություն-մասնավոր հատված համագործակցությունը (ՊՄՀ, PPPs) կառավարությունների և մասնավոր կազմակերպությունների միջև գործող համաձայնագիր է: Դրա հիմնական նպատակը հանրային օգուտ կամ ծառայություն մատուցելն է: Ենթակառուցվածքային ավելի լավ լուծումներ տալու համար այսօր կառավարություններն ընտրում են պետական-մասնավոր հատված համագործակցությունը:
ՊՄՀ ոլորտի մեր հաճախորդների հետ համագործակցությունն Ամերիա խորհրդատվականին հնարավորություն է ընձեռել ստանալու խորհրդատվական մեծ փորձ ՊՄՀ խոշոր ծրագրերի և ռազմավարության մշակման մեխանիզմների վերաբերյալ: Որպես հանրային կառավարման և գործավարության մասնագետ` մենք պատրաստ ենք
աջակցել հանրությանը, ինչպես նաև մասնավոր հատվածին ենթակառուցվածքների պահպանման հարցում, տրամադրել խորհրդատվություն՝ հիմնական նպատակները սահմանելու և ՊՄՀ ծրագրերի ողջ ընթացքում դրանց հասնելու վերաբերյալ:
ՊՄՀ ծրագրերի առաջին իսկ փուլերում Ամերիա խորհրդատվականի թիմը որոշում է պետական-մասնավոր հատվածի համագործակցության կենսունակ հնարավորությունները: Մեր խորհրդատուներն իրականացնում են իրագործելիության ուսումնասիրություն, ռիսկերի մանրակրկիտ վերլուծություն և ֆինանսական ճշգրիտ գործողություններ` ոլորտին հիմնարար ծառայություններ մատուցելու հնարավորությունները հաջողությամբ օգտագործելու համար:
Մեր փորձառու խորհրդատուների այս համապարփակ մոտեցման և աջակցության շնորհիվ մենք ձեռք ենք բերել փորձառություն, որը դարձրել է մեզ համագործակցության ընթացքում փոխշահավետ միջավայր ստեղծող, ներդրողների համար վստահելի խորհրդատվական ծառայություն։ Մեր փորձառու խորհրդատուները կօգնեն Ձեզ պետական-մասնավոր հատվածի համագործակցության ծրագրերի նախագծման և պահպանման գործում և կաջակցեն կոնցեսիոն պայմանագրի գործարքների ժամանակ:
Ավելին, մենք առաջարկում ենք մարզերում օրինագծերի և այլ իրավական ակտերի մշակում։
Մենք մեր ողջ ներուժը ներդնում ենք մեր համագործակցության հիմքում: Ընտրելով Ամերիա խորհրդատվականը՝ Դուք միանշանակ լայն աջակցություն կստանաք Ձեր հաջորդ գործընկերության համար: