Հաշվի առնելով մեր փորձառությունը` Ամերիա խորհրդատվականն իր հաճախորդներին տրամադրում է խորհրդատվական ծառայություններ մասնավոր հատվածի զարգացման ոլորտում: Մասնավոր հատվածը պետական եկամուտների և աշխատաշուկայի ոլորտների առաջնային ներդրողն է: Մենք սահմանում ենք տնտեսական աճի խթանման և աղքատության կրճատմանն ուղղված արդյունավետ ռազմավարությունների շրջանակ` օժանդակելով կառավարություններին  կարևորագույն բարեփոխումներ մշակելու և իրականացնելու հարցում, որոնք ուղղված են բիզնեսի և ներդրումների համար բարենպաստ միջավայրի և ենթակառուցվածքների ստեղծմանը:

Ռազմավարական խորհրդատվության, կապի և քաղաքականության մշակման միջոցով օգնում ենք կառավարությանն իրականացնել իրենց նպատակները մասնավոր հատվածի զարգացման տեսանկյունից: Ամերիա խորհրդատվականը զգալի ներդրում ունի քաղաքային և գյուղական տնտեսական զարգացման գործում: Մենք օգնում ենք Կառավարություններին ունենալ արդյունաբերական արդյունավետ զարգացում, ոլորտային զարգացում, առևտրի խթանում, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ, SME) աճ։ Քաղաքականությունների և ռազմավարությունների զարգացումն ուղղված է մասնավոր հատվածի կարողությունների ամրապնդմանը և կայուն արդյունքների հասնելուն: Մենք ստեղծում ենք բիզնես ենթակառուցվածք, որը կարող է կարևոր դեր ունենալ բիզնես միջավայրում: