Երկում ժողովրդագրական վիճակի վերլուծության համար առավել հաճախ օգտագործվող ցուցանիշներից մեկը հանդիսանում է «կյանքի սպասող տևողությունը», ինչը ցույց է տալիս`

տարիների այն թիվը, որ ծնվող սերունդը, միջին հաշվով, կապրի, պայմանով, որ այդ սերնդի ողջ կյանքի ընթացքում մի տարիքից հաջորդին անցնելիս մահացությունը յուրաքանչյուր տարիքում հավասար կլինի բնակչության մահացության տվյալ ժամանակահատվածի մակարդակին:

Այս ցուցանիշը օգտագործվում է մի շարք միջազգային կառույցների, այդ թվում` ԵՄ-ի, ՄԱԿ-ի վերլուծություններում, ինչպես նաև ցուցանիշը հանդիսանում է Համաշխարհային բանկի կողմից Մարդկային կապիտալի ինդեքսի (HCI) հաշվարկման 5 բաղադրիչներից մեկը:

Չնայած 2014-2019թթ. բնակչության կյանքի սպասվող տևողության ցուցանիշի դանդաղ դրական միտումին, Հայաստանում այս ցուցանիշը 2020թ-ին կտրուկ նվազել է. բավականին մեծ է ցուցանիշի անկումը հատկապես տղամարդկանց շրջանում (4.7 տարի):

 

Ըստ սեռի ՀՀ-ում բնակչության կյանքի սպասվող տևողությունը` դիտարկված 2014-2020թթ. ժամանակահատվածում` հաշվարկված ծննդից

Picture1

Աղբյուրը` ԱՎԾ

Առաջին հայացքից կարելի է մտածել, որ այս անկումը նշանակում է Հայաստանում առկա բնակչության կյանքի կանխատեսվող տևողության կրճատման մասին, մինչդեռ ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանության ուսումնասիրությունից պետք է փաստել, որ այդ կապը այնքան էլ պարզ չէ: Համաձայն մեթոդաբանության, ցուցանիշի հաշվակման համար օգտագործվում է միայն մեկ ցուցանիշ` մահվան դեպքերի բաշխումը ըստ տարիքային խմբերի:

Ակնհայտ է, որ Հայաստանում 2020թ-ին այս բաշխումը փոփոխվել է` պատերազմում երիտասարդների կորուստի հետևանքով: Այստեղից կարելի է բացատրել նաև կյանքի սպասվող տևողության ցուցանիշի անկումը հատկապես տղամարդկանց շրջանում:

Բացի դրանից, հաշվարկման համար օգտագործվում է միայն նախորդ տարվա ցուցանիշը, այսինքն կարելի է կանխատեսել, որ 2021 թվականի համար ցուցանիշը կվերականգնվի, բայց ոչ ամբողջությամբ` հաշվի առնելով համավարակի ազդեցությունը: Այստեղից կարելի է հետևություն անել, որ համաշխարհայնորեն կիրառվող կյանքի սպասող տևողության ցուցանշի, ինչպես նաև դրա վրա հիմնված այլ ցուցանիշների (օրինակ` Մարդկային կապիտալի ինդեքսը) անկումը մեծամասամբ պայմանավորված է 2020թ-ի անհամադրելի լինելու հետ: