ՀԱՍՏԻՔ՝ ԿՐՏՍԵՐ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
ՎԱՅՐԸ` Երևան, ՀՀ
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ` ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ՝ անմիջապես
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` երկարաժամկետ
«Ամերիա» ՓԲԸ-ն փնտրում է եռանդուն և բարձր մոտիվացիա ունեցող թեկնածուների` ընկերության Կառավարման խորհրդատվական ծառայությունների թիմում կրտսեր խորհրդատուի թափուր պաշտոնը համալրելու համար: Ընտրված թեկնածուն թիմի կազմում ներգրավված է լինելու հաճախորդներին գործարար ծրագրերի մշակման, ֆինանսական մոդելների կառուցման, ներքին և արտահանման շուկաների ուսումնասիրության և այլ խորհրդատվական ծառայությունների մատուցման գործընթացում:
Հիմնական պարտականությունները
Կառավարման խորհրդատվական ծառայությունների թիմի ավագ գործընկերների ուղղորդման ներքո.
- Մշակել իրագործելիության ուսումնասիրություններ, գործարար ծրագրեր և ներդրումային ծրագրեր
- Մշակել ներքին և արտահանման շուկաների ուսումնասիրություններ
- Մշակել ֆինանսական կանխատեսումներ
- Հավաքագրել իրականացվող հետազոտությունների շրջանակում երկրորդական տվյալներ, ուսումնասիրել փաստաթղթերը և իրականացրել վերլուծություններ
- Մասնակցել որակական և քանակական հարցումների համար գործիքների մշակման և հավաքագրված նախնական տվյալների վերլուծությունը
- Կազմել իրականացված հետազոտությունների վերաբերյալ հաշվետվություններ
Պահանջվող հմտությունները և փորձը
- Խորհրդատվության գործընթացի հիմնական փուլերի իմացություն
- Խորհրդատվական գործիքների և մեթոդների իմացություն
- Հայեցակարգային և վերլուծական մտածելակերպ
- Ներանձնային շփման և հաղորդակցման գերազանց հմտություններ
- Բազմաֆունկցիոնալ թիմում աշխատելու կարողություն
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ այլ հարակից ոլորտում
- Անգլերենի իմացությունը (գրավոր և բանավոր) պարտադիր է, ռուսերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել դիմում/հայտի ձևը, ցանկության դեպքում կցել նաև CV-ն և ուղարկել հետևյալ էլ. փոստին` hr@ameriagroup.am: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները: