Այս տարիների ընթացքում Ամերիա խորհրդատվական ընկերությունն առաջարկել է իրագործելիության լուրջ և քննադատական ուսումնասիրություններ, որոնք որոշում կայացնողների համար նախագծերին առաջնայնություն տալու հարցում ունեն հիմնարար նշանակություն: Բիզնես ստեղծելու կամ այն ընդլայնելու համար պոտենցիալ ներդրողները առաջին հեթին պետք է հետազոտություն իրականացնեն որոշակի փուլերով:
Ամերիա խորհրդատվական ընկերությունը, հաշվի առնելով առաջարկվող նախագծի բոլոր գործոնները, իրականացնում է իրագործելիության ուսումնասիրություններ` գնահատելու կենսունակությունը, ներառյալ՝ բոլոր տնտեսական, տեխնիկական, մշակութային և իրավական ասպեկտները: Մեր նպատակն է ընդգրկել բոլոր ընդհանուր ոլորտները, հասկանալ թերությունները և հայտնաբերել դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները:
Մենք առաջարկում ենք իրագործելիության ուսումնասիրությունների հինգ հիմնական բաղադրիչների համապարփակ ուսումնասիրություն.
- Շուկայի ուսումնասիրություն,
- Տեխնիկական ուսումնասիրություն,
- Տնտեսա-ֆինանսական ուսումնասիրություն,
- Գործառնական ուսումնասիրություն,
- Կազմակերպչական ուսումնասիրություն:
Նշված ոլորտներն ուսումնասիրելուց հետո օգնում ենք բացահայտել առաջարկվող նախագծի հնարավոր սահմանափակումները (ներքին նախագծային սահմանափակումներ, ներքին կորպորատիվ սահմանափակումներ և արտաքին սահմանափակումներ): Մենք մասնագիտացած ենք այնպիսի խնդիրների գնահատման հարցում, ինչպիսիք են՝ մրցակիցներ, վաճառք, վերջին տեխնիկական միտումներ, աշխատանքային օրենսդրություն և այլ անհրաժեշտ հարցեր:
Մեր փորձառու մասնագետները գնահատում են ծրագրերի վրա դրական և բացասական ազդեցությունների հնարավորությունը: Մեր հաճախորդները ստանում են ծրագրի շրջանակների և սահմանների, ռիսկերի, ներդրումային հնարավորությունների, մարդկային ռեսուրսների և այլ խորքային վերլուծություն:
Բացի այդ, բիզնեսի զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկը համաշխարհային զարգացման միտումներին հետևելն է:
Ընտրե՛ք Ամերիա խորհրդատվական ընկերությունը, և մենք կտրամադրենք ծրագրի գնահատման արդյունքների, եզրակացությունների և առաջարկությունների վերաբերյալ հստակ և հակիրճ հաշվետվություն` բիզնեսի զարգացման հաջորդ փուլ անցնելու համար: