Հեռահաղորդակցական նոր տեխնոլոգիաների արագ աճը, տվյալների փոխանցման և տեղեկատվության մատչելիության ապահովումը հեղափոխում են հեռահաղորդակցական շուկան։

Թվային ոլորտի նոր մարտահրավերները, որոնք պայմանավորված են թվային խափանումներով, պահանջում են արագ ադապտացում աճող մրցակցությանը, գնային նոր քաղաքականությանը և տեխնիկական ժամանակակից սարքավորումներին: Սա ենթադրում է եկամուտի զանգվածային անկման սպառնալիք:

Ամերիա խորհրդատվական խումբն առաջարկում է խորհրդատվական ծառայությունների համապարփակ փաթեթ ինչպես ընկերությունների, այնպես էլ ոլորտում գործող պետական և հանրային հաստատությունների համար:

Կառավարությունը և կից հաստատությունները կարող են ստանալ աջակցություն հեռահաղորդակցական ընկերությունների համար որոշակի քաղաքականություն և ռազմավարություն մշակելու համար, որպեսզի համապատասխանեն այն իրավական և սոցիալական միջավայրին, որտեղ գործունեություն են ծավալում:

Ամերիան հեռահաղորդակցական խոշոր ձեռնարկություններում նշանակված է եղել  լիիրավ խորհրդատու և աջակցել է հեռահաղորդակցական երկու խոշոր օպերատորների գործարկմանը:

Մեր փորձագետներն այդ ընկերությունների համար մշակել են ռազմավարության ձևավորման նորարարական մոդել՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը: Ձեռնարկության ներկայիս վիճակի և դրա մրցակցային միջավայրի վերլուծությունն
օգնում է կայացնել գրագետ ֆինանսական, շուկայավարման, ներդրումային և կառավարման որոշումներ հետագա զարգացման վերաբերյալ:

Վերջին սերնդի տեխնոլոգիական հնարավորություններով օժտված նոր ենթակառուցվածքները ստիպում են հեռահաղորդակցական ընկերություններին մտածել, թե ինչպես կարող են ի նպաստ իրենց ծառայեցնել այդ նոր ենթակառուցվածքները:

Հեռահաղորդակցման ոլորտի անդամները` ի դեմս Ամերիա խորհրդատվականի, ձեռք կբերեն հուսալի գործընկեր և փորձառու օգնական:

Մեր որակավորված մասնագետները ներդնում են իրենց փորձառությունը նախագծերի իրականացման յուրաքանչյուր փուլում և ներկայացնում հաշվետվություններ, որոնք արտացոլում են ձեռքբերումները: