Հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները հաճախ բախվում են զգալի մարտահրավերների, քանի որ այս ոլորտը պահանջում է ռազմավարության և գործողությունների անընդհատ վերանայում:
Այն, ինչ համապատասխանում է այսօր, կարող է ժամանակավրեպ լինել վաղը:
Հանքարդյունաբերության ոլորտում ունենալով մեծ փորձառություն՝ մեր փորձառու և նվիրված մասնագետների թիմը կօգնի Ձեզ հեշտությամբ հաղթահարել խոչընդոտները, մուտք գործել նոր շուկաներ, առավելագույնս բարձրացնել ընկերության ընդհանուր արդյունավետությունը և կայացնել արդյունքներին ուղղված կարևորագույն որոշումներ՝ իրականացնելով խելացի և ամուր ռազմավարություն:
1998 թվականին հիմնադրված Ամերիա խորհրդատվականը համագործակցում է հանքարդյունաբերության ոլորտի առաջատար ընկերությունների հետ: Մեր թիմը միշտ պատրաստ է այլընտրանքային լուծումներ առաջարկել այն բարդ խնդիրների համար, որոնց արագ զարգացող և բարձր ռիսկայնության պայմաններում կարող են բախվել կառավարությունն ու հանքարդյունաբերական ընկերությունները:
Մեր ընկերությունում լավ գիտենք, որ բնական ռեսուրսների արդյունաբերությունը պահանջում է ռիսկերի կառավարման բարձր մակարդակի համակարգ:
Այսպիսով, մենք համագործակցում ենք հանքարդյունաբերական ընկերությունների, նրանց ներդրողների և պետական կազմակերպությունների հետ և օգնում մեր հաճախորդներին արդյունավետ պլանավորման, անվտանգության վերահսկման և ռիսկերի կառավարման հարցում: Մենք առաջարկում ենք մի շարք ծառայություններ, որոնք, սակայն, չեն սահմանափակվում ներքոնշյալներով.
- Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն,
- Գոյատևման պլանի ստեղծում,
- Բիզնես ռազմավարության վերանայում և վերափոխում,
- Ֆինանսավորման և ներդրումների խորհրդատվություն,
- Ռիսկի և անվտանգության պլանավորում,
- Արդյունավետության բարելավում,
- Թվայնացման և ավտոմատացման աջակցություն:
Շարունակաբար ուսումնասիրելով շուկան, հայտնաբերելով ամենացավալի մարտահրավերներն ու խնդիրները, ինչպես նաև կանխատեսելով վաղվա խնդիրները՝ մենք վստահեցնում ենք, որ մեր առաջարկած բոլոր լուծումները բավարարում են մեր հաճախորդների կարիքներն և պահանջները: