Ամերիա ընկերությունը գործադիր և կառավարման խորհրդատվական ընկերություն է, որն իր հաճախորդներին առաջարկում է կադրերի հավաքագրման ծառայությունների լայն հնարավորություն: Հիմնադրման օրվանից՝ 1998 թվականից, մենք համագործակցել ենք ավելի քան x ընկերության հետ, որոնք իրենց կադրային պահանջները բավարարելու խնդիրը վստահել են մեզ: Մեր թիմի ավելի քան x ղեկավար կազմի հավաքագրման մասնագետների բազայից ընտրում ենք միայն լավագույն թեկնածուներին, ովքեր բավարարում են մեր հաճախորդ ընկերությունների և իրենց բիզնես ռազմավարության հստակ պահանջները:
Կադրային հավաքագրումն ու ընտրությունը մարդկային ռեսուրսների կարևորագույն գործառույթներից են: Ճիշտ կադրային ընտրությունը կարող է էապես անդրադառնալ բիզնեսի վրա: Ստեղծելով բարձր մակարդակի կադրային հոսք` օգնում և նպաստում եք Ձեր բիզնես նպատակների իրագործմանը: Բացահայտելով Ձեր ընթացիկ և ապագա ակնկալիքները, հաշվի առնելով Ձեր աշխատանքային միջավայրը և պայմանները՝ մեր բարձրակարգ մասնագետների թիմը կօգնի Ձեզ առավելագույն արդյունավետությամբ համալրել Ձեր մարդկային ռեսուրսները :
Միավորելով տարիների փորձը, ոլորտի խորը գիտելիքներն ու փորձառությունը՝ փորձում ենք գտնել առավել հարմար մասնագետների, որոնք մեծ ներդրում կունենան Ձեր կազմակերպության մեջ: Մեր փորձված մեթոդաբանությունը, եզակի մոտեցումն ու գործիքները թույլ են տալիս խորապես ուսումնասիրել ժամանակակից աշխատաշուկան և հաջողության ձգտող Ձեր թիմում ներգրավել հրաշալի մասնագետների:
Ամերիա խորհրդատվական ընկերությունում խորապես հավատում ենք, որ աշխատակիցները ընկերության դեմքն են: Մեր ընտրությունը հիմնված է ազնվության, լիակատար նվիրվածության և փոխվստահության վրա: Մեր առաքելությունն է երկարաժամկետ համագործակցություն հաստատել ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ՝ թեկնածուների հետ: Ահա թե ինչու են առաջատար ընկերությունները դիմում մեզ իրենց տաղանդների գնահատման համար:
Բացահայտե՛ք Ձեր աշխատակիցների ողջ ներուժը և մեզ հետ հասե՛ք Ձեր բիզնեսի նպատակներին: Համագործակցե՛ք մեզ հետ` շուկայում լավագույն մասնագետներին ձեռք բերելու համար: