Յուրաքանչյուր ֆրենչայզի նպատակը շուկայական մեծ ուժ ստեղծելն է: Ֆրենչայզ հիմնելիս ընկերությունը պետք է ակնկալի արտոնագրված ֆրենչայզերից ստանալ աջակցություն և փորձառնություն բոլոր այն գործոնների համար, որոնք կարևոր նշանակություն ունեն նոր մասնաճյուղի բացման գործում: Ամերիա խորհրդատվական ընկերությունն օգնում է բիզնեսները վերածել ֆրենչայզի և գտնել գործընկերներ Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև գնել արտասահմանյան ֆրենչայզ:

Մենք տրամադրում ենք խորհրդատվական համապարփակ ֆրենչայզ ծառայություններ, ինչպիսիք են՝ բիզնեսի գնահատում, ֆրենչայզի շահագործման ձեռնարկի մշակում, ֆրենչայզի համաձայնագրի օրինակներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաև ֆրենչայզի հայտի մշակման օժանդակություն: Որպես մեր հաճախորդ` Դուք կստանաք աջակցություն մի քանի ոլորտներում, որոնք ներառում են թվարկված ծառայություններն ու ավելին.

  • ֆրենչայզի բացման և տեղակայման վայրի վերաբերյալ աջակցություն,
  • շուկայավարման աջակցություն,
  • բանկի ֆինանսավորում,
  • վերապատրաստման գործողություններ,
  • իրավաբանական օգնություն,
  • օրենսդրական ուղղորդում,
  • կառավարությանն առնչվող հարցեր (թույլտվություններ, ստորագրություններ և այլն):

 

Հիմք ընդունելով ֆրենչայզինգի վերաբերյալ կուտակած երկարամյա գիտելիքները՝ հետազոտության ընթացքում Ամերիա խորհրդատվականը էական պատկերացում է տալիս բիզնեսի մասին և շեշտադրում դրա շարունակական հաջողության կարևորագույն տարրերը: Ֆրենչայզինգի  մեր խորհրդատուների խումբը լրջորեն ուղղորդում է բիզնեսի կայացման գործընթացում և ֆրենչայզի հաջողությունն ապահովելու համար յուրաքանչյուր փուլում կատարում մանրակրկիտ փորձաքննություն։

Մենք դյուրին ենք դարձնում ներքին հաղորդակցությունը և ապահովում, որ ֆրենչայզի աշխատակիցներն ունենան ֆրենշայզերի աջակցությունը: Մեր փորձագետները գնահատում են բիզնեսի և ոլորտի զարգացման միտումների հավանական ռիսկերը:

Մենք կբացահայտենք իրականացման լավագույն միջոցները և կներկայացնենք ֆրենչայզային ներուժով բիզնես վարելու բոլոր ասպեկտները, եթե, իհարկե, դիմեք Ամերիա ընկերությանը: