Բիզնեսի յուրաքանչյուր կարևոր արդյունք ազդեցություն ունի ամբողջ կազմակերպության վրա: Ամերիա խորհրդատվական ընկերությունում մեր բազմակողմանի մոտեցումը և ինտեգրված բիզնես մտածողությունն օգնում են մեզ նախապես կանխատեսել ակնկալվող անորոշություններն ու անցանկալի խոչընդոտները: Մենք փորձում ենք կանխել դրանք և պաշտպանել մեր հաճախորդների ապագան, եթե խնդիրներ առաջանան:
Մենք առաջարկում ենք ֆինանսների և ռիսկերի կառավարման մի ամբողջական ծառայության ընտրություն.
- գործարքների ռիսկերի կառավարում,
- գործառնական ռիսկի գնահատում և կառավարում,
- վարկային ռիսկի գնահատում և կառավարում,
- շուկայի և իրացվելիության ռիսկեր,
- ֆինանսական գործիքների հաշվառում,
- ապահովագրության ռիսկի գնահատում,
- ակտիվների կառավարման խորհրդատվություն,
- ֆինանսական հաշվետվության աջակցություն,
- տնտեսական կապիտալի կառավարում:
Մենք օգնում ենք մեր հաճախորդներին առավելագույնի հասցնել արժեքի ստեղծումը` համադրելով կորպորատիվ ռազմավարությունը կապիտալի շուկաների արժեքի ընկալմանը` ըստ ռազմավարական նկատառումների:
1998 թվականից մենք հաջողությամբ մշակել, առաջարկել և իրականացրել ենք այնպիսի քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք նպաստել են մեր հաճախորդների բիզնեսի կորուստների, վնասների կամ գույքի, տեխնիկայի և անձնակազմի պատասխանատվության ռիսկերից պատշաճ պահպանության ապահովմանը:
Մենք ունենք փորձառություն օգնելու Ձեր բիզնեսին վերափոխել ֆինանսական կազմակերպությունը, ձևավորել պորտֆոլիո ռազմավարություններ, ձեռնարկել խոշոր ներդրումներ և կայացնել ֆինանսավորման որոշումներ: Տարիներ շարունակ մենք բացահայտել ենք աղբյուրներ, գնահատել դրանք և ուղղորդել ավելի քան xx հաճախորդների ֆինանսների և ռիսկերի կառավարման ծառայությունների ապահովմանը:
Մենք կուղղորդենք Ձեր բիզնեսին արդյունավետորեն վերահսկել հիմնական տվյալներն ու գործընթացները և բարելավել արդյունավետության գնահատումն ու իրենց տնտեսական ցիկլում կիրառել մոդելային ռիսկ:
Կառուցե՛ք ռիսկերից ազատ բիզնես այսօր: Եկե՛ք համագործակցենք: