1998 թվականից ի վեր Ամերիա խորհրդատվականի կարևորագույն ուղղություններից մեկն է համարվում ֆինանսական ոլորտի ընկերությունների հետ աշխատելը: Ֆինանսական ոլորտի ընկերություններ, ինչպիսիք են՝ բանկերը, ապահովագրական ընկերությունները։
Խորհրդատվական ծառայություններ մատուցելու մասնագիտացված փորձառությունը պահանջում է զգալի իրավասություն և փորձ: Մենք ձեռք ենք բերել այդ փորձառությունը` աշխատելով տեղական և արտասահմանյան ֆինանսական խոշոր հաստատությունների հետ:
Մեր առաքելությունն է՝ մեր գործընկերների կազմակերպություններում բարելավել գործընթացների որակը՝ մատուցելով ստորև նշված լավագույն խորհրդատվական ծառայությունները.
- Վերլուծել և մշակել ռազմավարություններ,
- Հիմնական բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացում
- (բիզնես գործընթացների վերափոխում),
- Գործառնությունների վերանայում և օպտիմիզացում,
- Ծրագրերի կառավարման ստանդարտների իրականացում,
- Իրավաբանական աուդիտ և այլն:
Անկասկած, մեր թիմի խորը գիտելիքներն ու փորձառությունը նպաստում են մշտապես լավագույն խորհրդատվական ծառայություններ մատուցելուն:
Մենք առաջարկում ենք գործիքների, մոտեցումների և վերլուծական նյութերի ամբողջական փաթեթ,որոնք կօգնեն Ձեր կազմակերպությանը ձեռք բերել մրցակցային առավելություն առաջատար տեխնոլոգիաների և թվային փոխակերպումների շնորհիվ