Մեր հաճախորդներին կառավարման խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար մենք կուտակել ենք գիտելիք և փորձ էներգետիկայի և ջրային ռեսուրսների բնագավառների վերաբերյալ: Մեր ընկերությունն իրականացրել է մի շարք համապարփակ հետազոտություններ և իրագործելիության ուսումնասիրություններ՝ կապված վերականգնվող էներգետիկայի արդի մարտահրավերների հետ: Մենք ուսումնասիրել ենք նաև Երևանում և Հայաստանի մարզերում ցածր և միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունների` ջրի, ջրմուղ-կոյուղու, էլեկտրականության և այլ  հասանելիության խնդիրները:

Մենք համապատասխանեցնում ենք մեր խորհրդատվությունը մեր հաճախորդների կարիքներին: Ընդհանուր առմամբ, դրանք կենտրոնացած են շրջակա միջավայրի հիմնախնդիրների ֆինանսական մոդելավորման, էներգիայի արտադրման համակարգերի, բիզնեսի պլանավորման և ֆինանսների հասանելիության աջակցության վրա: Ռազմավարական խորհրդատվությունը, հաղորդակցությունը և իրավական աջակցությունը դրանց հասնելու հիմնական եղանակներն են: Մեր փորձառությունն ու փորձը երաշխավորում են մասնավոր և պետական հատվածի մեր գործընկեր կազմակերպությունների համար հավելյալ օգուտ բերելուն ուղղված մեր խորհրդատվության արդյունավետությունը:

Օգտագործելով տնտեսական մոդելներ և քանակական գնահատականներ՝ մեր փորձագետների խումբը կազմում է հետագա խնդիրների սխեման: Դեպքի խորը վերլուծությունից հետո առաջարկվում են առավել օպտիմալ և կայուն լուծումներ, ապա գնահատվում են էկոլոգիական արձագանքի արժեքն ու ազդեցությունը:

Ամերիա խորհրդատվականը նշանակալի ներդրում ունի միջին և երկարաժամկետ բնակարանային ապահովման, էներգաարդյունավետության ներդրումների և վարկերի հնարավոր գնահատման հարցում: Հանդես գալով մանրամասն և ճշգրիտ տվյալներով և հատուկ առաջարկություններով՝ մենք ապահովում ենք ընտրված ռազմավարության արդյունավետությունը:

Մեր հաճախորդների անթերի բիզնես գործընթացը մեզ համար գերակայություն է: Մենք նախ և առաջ իրականացնում ենք նախագծի համար առաջարկվող էներգիայի պահանջների գնահատում, այնուհետև առաջարկում ենք մեթոդներ, որոնք կհանգեցնեն այդ պահանջների և էկոլոգիապես ընդունելի եղանակների համընկնմանը:

Դարձե՛ք զարգացման մի մասը և վստահե՛ք Ձեր կազմակերպությունն Ամերիա խորհրդատվականին։