Բիզնես գործընթացների վերազինումը (BPR) անդրադարձման և վերափոխման գործընթաց է, որը կօգնի բարելավել Ձեր բիզնեսի ընդհանուր արդյունավետությունը: Կառավարման ամբողջ գործընթացի կատարելագործման ընթացքում բոլորը գործոնները, ինչպիսիք են՝ ծախսերը, որակը, արագությունը և արտադրողականությունը, վերանայվում են: Մենք ձգտում ենք գործընթացների վերափոխման ոչ սովորական ուղիներով կտրուկ բարելավել բիզնեսի արդյունավետությունը:

Ղեկավարման գործընթացն ավելի սահուն և արդյունավետ դարձնելու համար Ամերիա խորհրդատվական ընկերությունում մշակում ենք անհատական բիզնես ռազմավարություն: Երբ հաճախորդը իր բիզնես գործընթացը վերանայելու մտադրությամբ դիմում է մեզ, մենք առաջարկում ենք լուծումներ այն հիմնական ոլորտների համար, որոնք կազմակերպվում են միաժամանակ.

  • վերակազմավորել թիմը,
  • վերանայել կադրային խնդիրները,
  • վերափոխել հաճախորդի արժեքները,
  • բարելավել բիզնես գործընթացների կազմակերպումը,
  • ապահովել դրանց հաջող իրականացումը:

 

Բիզնես գործընթացների վերազինման առավելություններն են.

  • Առաջադեմ վերլուծություններով հագեցած առկա բիզնես գործընթացների ուսումնասիրում,
  • Թվային գործառնական մոդելի անցում,
  • Բիզնես գործընթացների ավտոմատացման տեխնոլոգիաների կիրառում:

 

Կառավարման գործիքների (գծապատկերներ, մշակույթի քարտեզագրում, Գանտի գծապատկերներ և այլն) փոփոխումը կարևորագույն նշանակություն ունի, որպեսզի մեր հաճախորդները հեշտությամբ հարմարվեն զարգացած բիզնես ռազմավարություններին: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին բացահայտել և վերլուծել բարելավման հնարավորությունները և զարգացնել հետագա փոփոխությունները: Ավելին, մենք տրամադրում ենք մենթորություն և ուղղորդում նոր մշակված ռազմավարությունների իրականացման գործընթացում:

Մեր խորհրդատուների խումբը ապացուցել է իր հմտությունը բիզնեսի վերազինման հաջողված գործընթացների իրականացման և հաճախորդների կարիքների համար օպտիմալացված նոր անհատական բիզնես ռազմավարությունների ապահովման հարցում:

Մի՛ հապաղեք կապ հաստատել մեզ հետ` Ձեր բիզնեսի ավելի պարզ և մանրամասն պատկերները ստանալու համար: Հիանալի գործակցի հասնելու համար ընդամենը մի քանի քայլ է մնացել: