Մեր փորձագետները

Անհերքելի փաստ է՝ մեր հաջողության գրավականը ավելի քան 500 մասնագետներից բաղկացած մեր թիմն է, որը Հանրային խորհրդատվության ոլորտում մեզ դարձրել է տեղական առաջնորդ: Մեր հարուստ փորձը և գործունեության շրջանակն ընդգրկում են զանազան ոլորտներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մեր կազմակերպության երկարաժամկետ առաջընթացի հիմքում ճիշտ տաղանդների հավաքագրումն է, որոնց ներուժն ուղղվում է մեր բրենդի և հեղինակության ստեղծմանը:

Մեր թիմը մեր ընկերության ողնաշարն է:

 

Իր թիմի շնորհիվ Ամերիան մշակել է փորձառության հատուկ ոլորտներ, որոնք ընդգրկում են պետական հատվածում առկա կարիքների և պահանջների լայն շրջանակ: Մենք Միջազգային խորհրդատվական դաշինքի անդամ ենք, ինչը թույլ է տալիս մեզ ներգրավել ամբողջ աշխարհի լավագույն փորձագետներին:

 

Գրանցվել որպես փորձագետ

Ամերիան համագործակցում է արտաքին անկախ փորձագետների հետ։ Վերջիններս օգնում են իրականացնել առաջարկների գնահատում ծրագրերի և նախագծերի շրջանակում: Մասնագետները ներգրավվում են ծրագրերի իրականացմանը ոչ թե որպես որևէ կազմակերպության ներկայացուցիչներ, այլ որպես անկախ փորձագետներ:

Արտաքին անկախ փորձագետներ ընտրելիս Ամերիան առաջնորդվում է նրանց հմտություններով, փորձով և գիտելիքներով, որոնք համապատասխանում են նշված առաջադրանքին:

 

Ո՞վ կարող է դառնալ փորձագետ

Անկախ փորձագետ-հետազոտողները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

  • համալսարանական գիտական աստիճան համապատասխան ոլորտում (նախընտրելի է դոկտորի կամ համարժեք աստիճան)
  • առնվազն հինգ տարվա մասնագիտական փորձ համապատասխան ոլորտում կամ գործունեության շրջանակում
  • փորձագետները կարող են ընտրվել աշխարհի ցանկացած երկրից
  • անգլերենի գերազանց իմացություն։

 

Ինչպե՞ս է գործում համակարգը

Գրանցվելուց հետո փորձագետը ստանում է մրցութային առաջարկներին մասնակցելու և դրանց դիմելու հասանելիություն: Գրանցված փորձագետները կարող են ցանկացած պահի մուտք գործել Ամերիայի կայք, լրացնել, թարմացնել կամ ջնջել իրենց անհատական էջը։