Ցուցանիշները, որոնք չափում են բնակչության համար բավարար աշխատատեղեր ստեղծելու տնտեսության կարողությունը, կարող են օգտակար տեղեկատվություն տրամադրել տնտեսական ընդհանուր զարգացման վերաբերյալ: Ամերիա խորհրդատվականի փորձագետներն իրականացնում են հետազոտություններ և հարցումներ և օգտագործում են ստացված տեղեկատվությունն արդյունավետ կառավարման ճշգրիտ ռազմավարություններ ստեղծելու համար:

Աշխատանքի, զբաղվածության և սոցիալական ծառայությունների ոլորտում Ամերիա խորհրդատվականը զինված է տասնամյակների փորձով և պատրաստ է ամբողջությամբ աջակցել Կառավարությանը և հանրային կառույցներին աշխատանքի ոլորտում պետական քաղաքականության մշակման գործում, ինչը ներառում է բնակչության տարբեր խմբերի՝ կենսաթոշակառուների, զբաղվածություն ունեցող քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը և ժամանակավորապես գործազուրկ քաղաքացիների համապատասխան երաշխիքները: Մեր մոտեցումը հաշվի է առնում պետության զարգացման առանձնահատկություններն ու հեռանկարները:

Մեր որակավորված և փորձառու թիմը բաղկացած է ոլորտում մասնագիտական մեծ փորձ ունեցող խորհրդատուներից: Մեր մասնագետների անմիջական ներգրավումը ծրագրերի իրականացման յուրաքանչյուր փուլում ապահովում է մեր ծառայությունների որակը: Որպես արդյունք գեներացնող կազմակերպություն՝ մենք կազմում ենք զեկույցներ, որոնք ներառում են այդ արդյունքները: