Առողջապահական ծառայությունների որակը հանդիսանում է հասարակության և երկրի տնտեսական վիճակը բնութագրող ամենալուրջ գործոններից մեկը: Հիմնադրման պահից Ամերիա խորհրդատվականն արդյունավետ լուծումներ է առաջարկում առողջապահական կազմակերպություններին հատուկ խնդիրներին և մարտահրավերներին դիմագրավելու գործում, որոնց կարող են բախվել մեր հաճախորդները արագ փոփոխվող այս պայմաններում:
Մեր մոտեցումը հիմնված է առողջապահական ծառայություններ մատուցելու նպատակով կառավարությանն օժանդակելու և բնակչության համար դրանց հասանելիությունը բարձրացնելու վրա: Մենք օգնում ենք այնպիսի կանոնակարգերի կամ օրենքների ստեղծման հարցում, որոնք կծառայեն հիվանդների, սարքավորումների, բժշկական անձնակազմի և առողջապահական ծառայություններ մատուցողների պաշտպանությանը: Սա նպաստում է առկա գործընկերության հետագա գնահատմանը և զարգացմանը:
Ամերիա խորհրդատվականը համագործակցում է բժշկական հաստատությունների և առողջապահական ընկերությունների հետ ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային հատվածում: Մենք հիանալի պատկերացնում ենք անընդհատ փոփոխվող առողջապահական ոլորտում առկա խնդիրների բարդությունը: Դա է պատճառը, որ մեր բոլոր ծառայությունները և լուծումները մանրակրկիտ մշակված են, որպեսզի բավարարեն մեր հաճախորդների կարիքներն անգամ վատագույն սցենարի դեպքում:
Մեր մասնագետների թիմն իր հաճախորդներին կտրամադրի ուղեցույց, պատկերացումներ և աշխատանքային ռազմավարություն և կաջակցի նրանց առողջապահական կազմակերպության ընդհանուր որակի բարելավմանը: Մեր ծառայությունների հիմնական բաղադրիչները ներառում են հետևյալը և ավելին.
- Ռազմավարության մշակում և ինտեգրում,
- Շուկայի ուսումնասիրություն և պահանջարկի վերլուծություն,
- Գործունեության կատարելագործում, ներառյալ՝ բիզնես գործընթացների վերանայում և պարզեցում,
- Ֆինանսական և հարկային պլանավորում,
- Աշխատակազմի վերապատրաստում և շարունակական կրթություն,
- Ֆինանսական ծառայությունների գործունեություն:
Առողջապահության ոլորտի խորքային հետազոտությունների վրա հիմնված մեր լայնածավալ գիտելիքները և իրական փորձն օգնում են մեր հաճախորդներին բացահայտել շուկայի ամենամեծ մարտահրավերները և փորձված ռազմավարությամբ առավելագույնի հասցնել իրենց կազմակերպության արդյունավետությունը: