Համաշխարհային առևտրի որոշումների և պարտավորությունների արդյունավետ կառավարումը մեծ ազդեցություն ունի ընկերության համաշխարհային մատակարարման ցանցի վրա: 1998 թվականին հիմնադրված Ամերիան հանդիսանում է շուկայի առաջատար խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած է միջազգային առևտրի, ներմուծման և արտահանման ոլորտներում: Միջազգային  առևտրի ոլորտի վերաբերյալ մեծ փորձ ունեցող մեր մասնագետները պատրաստ են տրամադրել տեխնիկական աջակցություն և խորհրդատվական ծառայություններ և՛ արտահանման, և՛ ներմուծման հարցում:

Արտահանման/ ներմուծման համաշխարհային վերահսկողության վերաբերյալ գերազանց գիտելիքների շնորհիվ մեր ընկերությունն ունի կայուն և հստակ հեղինակություն: Սերտ համագործակցելով մեր հաճախորդների, կառավարական կազմակերպությունների և իրավաբանական ընկերությունների հետ` մենք ապահովում ենք սահուն և առանց սթրեսների գործարքների հոսք:

Առևտրի ոլորտում անխուսափելի խոչընդոտների և խնդիրների բախվելիս միշտ կարող եք դիմել մեր ընկերությանը՝ որպես Ձեր վստահելի խորհրդատու: Զուգորդելով երկար տարիների փորձը և հաճախորդների հանդեպ ցուցաբերվող անհատական մոտեցումը՝ մենք առաջարկում ենք առաջատար լուծումներ այնպիսի խնդիրների համար, որոնք համապատասխանում են սպառողական կանոններին և առևտրի կանոնակարգերին:

Առևտրային խորհրդատվական մեր ծառայությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալ կետերով.

  • Շուկայի ուսումնասիրություն և հասանելիություն,
  • Տնտեսական ինտեգրում,
  • Մատակարարման ցանցի աուդիտ,
  • Ներդրումային օրենսդրություն և քաղաքականության խորհրդատվություն,
  • Ռիսկերի կառավարում,
  • Կանոններ և առևտրի կանոնակարգերի ուղղորդում,
  • Ներմուծման և արտահանման վերաբերյալ խորհուրդներ:

 

Եթե ցանկանում եք իմանալ ավելին մեր ծառայությունների և հեղափոխական լուծումների մասին, դիմեք մեզ այսօր, և մեր մասնագետները կպարզեցնեն Ձեր առևտրային բիզնեսը` մեղմելով ռիսկերը, ավելացնելով եկամտի հնարավորությունները և տալով Ձեզ մրցակցային առավելություն: