Ամերիա խորհրդատվական ընկերությունն առաջատար խորհրդատվական կազմակերպություն է, որը մասնագիտացած է արդյունավետության գնահատման և մոտիվացիոն համակարգերի ներդրման խորհրդատվական ծառայությունների ոլորտում: Ոլորտի վերաբերյալ լայնածավալ գիտելիքներ և հսկայական փորձ ունենալով՝ մենք ձգտում ենք աջակցել մեր հաճախորդներին, որպեսզի նրանք սահուն և առանց ջանք գործադրելու հասնեն իրենց նպատակներին:

Հարցումների, հետադարձ կարծիքներ հավաքագրելու և շուկայի մանրակրկիտ ուսումնասիրության շնորհիվ մենք ձեռք ենք բերել առավել արդյունավետ գործիքներ և փորձ, որոնք կօգնեն մեր հաճախորդներին գնահատել իրենց աշխատակիցների արդյունավետությունը և ներդնել մոտիվացիոն արդյունավետ համակարգեր: Ահա այդ համակարգերը կյանքի կոչելու մի քանի բիզնես պատճառներ.

  • Աշխատակիցները կստանան հետադարձ կարծիք իրենց աշխատանքի արդյունավետության վերաբերյալ,
  • Արդյունավետության ստուգումը հնարավորություն կտա դասակարգելու ուժեղ և թույլ աշխատակիցներին,
  • Արդյունավետորեն կվերահսկվի անձնակազմի կարգապահությունը,
  • Արդյունավետության ստուգումը կբացահայտի անձնակազմի ուսուցման կարիքները:

 

Անընդհատ բարելավելով իրենց կարողությունները՝ մեր բարձրակարգ մասնագետների խումբը մեր հաճախորդներին կտրամադրի լավագույն լուծումները նրանց սպասելիքները բավարարելու համար: Քանի որ մոտիվացիան մեծ ազդեցություն ունի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության, աշխատանքից բավարարված լինելու և շրջանառության հարցում, մենք պատրաստ ենք կիրառել բոլոր հնարավոր մարտավարությունները՝ մեր հաճախորդներին հնարավորինս լավ արդյունք ապահովելու համար:

Մենք լիովին ընկալում և դավանում ենք այն գաղափարին, որ հաճախորդահեն մոտեցման և փորձառության միաձուլումը միակ միջոցն է, որով մեր հաճախորդները կարող են հաճախակի փոփոխվող այս միջավայրում առավելագույնս օգտվել մարդկային ներուժից: Անկախ նրանից, թե Ձեզ ինչ է հարկավոր՝ շուկայի ուսումնասիրություն, կառավարման խորհրդատվություն կամ բիզնեսի ռազմավարության մշակման ծառայություններ, մենք միշտ պատրաստ ենք համագործակցել:

Վստահե՛ք մեզ և բիզնեսում մեկ քայլ առաջ կգնաք: