Արդյունաբերական գյուղատնտեսությունը համարվում է սննդի աճեցման, բերքահավաքը և վերամշակումը ավտոմատացնելու գործընթաց: Բնակչության կյանքի որակն ուղղակիորեն կախված է գյուղատնտեսական ապրանքներ արտադրողների արդյունավետությունից:

Հաշվի առնելով իր փորձառությունն ու փորձը ոլորտում` Ամերիա խորհրդատվականը սահմանում է տնտեսական աճի խթանման և բարձր ներուժ ունեցող ոլորտների, ինչպիսիք են՝ այգեգործության, անասնաբուծության և ձկնաբուծության ընդլայնման մի շարք արդյունավետ ռազմավարություններ` կառուցելով կայուն ագրոբիզնես:

Մեր ընկերությունը զգալի ներդրում ունի ագրոբիզնեսի զարգացման գործում: Ագրոբիզնեսի առանձնահատկություններից մեկը նոր տեխնոլոգիաների շարունակական կիրառումն է: Ամերիա խորհրդատվականն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտագործելու առաջադեմ սարքեր և ճշգրիտ համակարգեր: Այսպիսով, այն թույլ է տալիս ագրոարդյունաբերական ձեռնարկություններին բարձրացնել իրենց արտադրողականությունը՝ նվազեցնելով վատնած ռեսուրսները, խնայելով ժամանակը և բարելավելով արդյունքը:

Մենք աջակցել ենք տնտեսվարող սուբյեկտներին ջերմոցների կառուցման գործում: Բացի իրագործելիության ուսումնասիրությունների մշակումից, թիրախային շուկաների նույնականացումից և շուկայի մատչելիության ապահովման աջակցությունից, մեր մասնագետները նաև հանդես են եկել որպես խորհրդատուներ մինչև շինարարության ավարտը: Մեր արհեստավարժ թիմը կարող է օգնել ընկերություններին մրգերի կամ բանջարեղենի աճեցման հատուկ պահանջներին համապատասխանող լավագույն տեխնոլոգիաների բացահայտման հարցում: Բացի այդ, մենք Ձեր կողքին ենք նաև բանակցությունների ընթացքում ֆինանսական և առաքման լավագույն պայմաններն ապահովելու համար: