Ամերիա խորհրդատվականն արդարադատության համակարգերը բարելավելու և ամրապնդելու հարցում համագործակցում է կառավարության մարմինների հետ՝ աջակցելով արդարադատության հաստատությունների կարողությունների զարգացման ջանքերին և նպաստելով առավելագույնս մատչելի ստանդարտների և փորձի իրացմանը: Այդ իսկ պատճառով մենք համագործակցում ենք արդարադատության ապահովման, կառավարման և վերահսկողության ոլորտում ներգրավված ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական բոլոր գերատեսչությունների և դերակատարների հետ՝ ապահովելու քաղաքացիների սահմանադրական իրավունքների պատշաճ և լիարժեք իրացումը: Ի դեպ, մենք համագործակցում ենք ոչ պետական այնպիսի դերակատարների հետ, ինչպիսիք են՝ համայնքային իշխանությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, արհմիությունները և մասնագիտացված ասոցիացիաները, գիտական և հետազոտական հաստատությունները, զանգվածային լրատվամիջոցները և այլք:

Ոլորտում մեր ունեցած մեծ փորձով օժանդակում ենք Կառավարություններին՝ համապատասխան օրենսդրության բարեփոխման, օրենքների և կանոնակարգերի մշակման, ժամանակակից միջոցների և գործիքների ներդրման, դերերի ու պարտականությունների սահմանման և արդարադատության պաշտոնյաների, ինչպես նաև իրավաբանների, փաստաբանների և խորհրդատուների համար գործնական դասընթացների տրամադրման հարցում: Մենք նաև խորհրդատվություն ենք տրամադրում դատական և արբիտրաժային բարեփոխումների վերաբերյալ, ներառյալ՝ ուղեցույցներ քաղաքացիական և տնտեսական ընթացակարգերի վերաբերյալ: Ամերիա խորհրդատվականն օգնում է կառավարության մարմիններին զարգացնել դատական մոնիթորինգի արդյունավետ համակարգերը, մշակում և ամրապնդում է կատարողականի գնահատման և մոնիթորինգի շրջանակները, հզորացնում է դատարանների, դատախազության և այլ շահագրգիռ կողմերի ներուժը: Մենք աջակցում ենք նաև արդարադատության ոլորտի հաստատություններում, ներառյալ՝ ընդհանուր և այլ իրավասության դատարաններում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ, ICT) համակարգի զարգացմանը և կատարելագործմանը: