Համախորհրդատուներ (առկայության դեպքում)՝ Alinea International Ltd. (Consortium Leader), IBF, DAI Europe
Նախագծի նկարագրություն
GGF-ը տրամադրում է տեխնիկական և կարողությունների զարգացման աջակցություն շահառու երկրներում: Նախագծի իրականացման և տեխնիկական աջակցության գրասենյակները պատասխանատու կլինեն GGF- ի պորտֆելի զգալի մասնաբաժնի ապահովման համար՝ ի լրումն GGF- ի այլ աշխատանքների, որոնք իրականացվում են երկկողմ/բազմակողմ գործընկերության (Համաշխարհային բանկ և ՄԱԿ-ի գործակալություններ) սխեմայով, ինչպես նաև դեսպանատան կողմից ղեկավարվող փոքր դրամաշնորհներով զբաղվող կազմակերպության կողմից: Նախագծի հիմնական խնդիրներն ու հավելյալ առավելությունները ներկայացված են ստորև.
- Շահառուներին արագ հասանելիության տրամադրում որակյալ տեխնիկական գիտելիքներին և փորձին, որոնք ստեղծում են հայտնաբերված կարիքներին համահունչ բարեփոխումներ իրականացնելու, դրանց աջակցելու և այդ ճանապարհին առկա խոչընդոտները վերացնելու ներուժ:
- Ճկուն և բազմազան նախագծերի պորտֆելի իրականացում, որը կարող է հարմարեցվել իրավիճակային փոփոխություններին (այդ թվում առկա միտումներին, մարտահրավերներին և հնարավորություններին արձագանքելու միջոցով, ինչը թույլ կտա խթանել առավել ընդարձակ բարեփոխումներ կամ վերացնել դրանց իրականացման ճանապարհին առկա խոչընդոտները), ընդլայնվել կամ կրճատվել՝ հաշվի առնելով ի հայտ եկող փաստերը, խնդիրներն ու հնարավորությունները
- Միջազգային տեխնիկական գիտելիքների ու լավագույն փորձի համադրում՝ հաշվի առնելով տեղական կարիքներն ու առկա համատեքստը, ներքին քաղաքա-տնտեսական խնդիրների զգայունությունը, այդպիսով իսկ ապահովելով տրամադրվող աջակցության նկատմամբ պատշաճ արձագանք և պատասխանատվություն տեղական հաստատությունների շրջանում
Մեծ Բրիտանիայի կառավարության հետ սերտ համագործակցություն Մեծ Բրիտանիայի դեսպանությունների և GGF-ի լոնդոնյան գրասենյակի միջոցով, ինչը թույլ կտա պորտֆելում արտացոլել երկրի մակարդակով առաջնահերթությունները և հետևել, որպեսզի պորտֆելի կառավարումն իրականացվի DFID-ի ծրագրերի կառավարման պրակտիկային համապատասխան:
Նախագծի շրջանակներում տրամադրված փաստացի ծառայությունների նկարագրություն
Նախագծի շրջանակներում խորհրդատուն իրականացրել է հետևյալ աշխատանքները.
i. Երկրի ընդհանուր տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակի մոնիտորինգ՝ հաղորդակցության և տեղեկատվության աղբյուրների տեղական հուսալի ցանցի ստեղծման միջոցով, ինչը թույլ կտա նախապես բացահայտել GGF-ին առնչվող ցանկացած ռիսկ և/կամ հնարավորություն
ii. Յուրաքանչյուր ռիսկի համար երկրի մակարդակով ռիսկերի գրանցամատյանի կազմում և վարում, ռիսկերի նվազեցման ռազմավարության մշակում, այդ թվում առկա և հավանական ռիսկերի, ինչպես նաև այլ արտաքին գործոնների (որոնք կարող են ազդել գործառնությունների և/կամ երկրի մակարդակով GGF պորտֆելի իրականացումից ակնկալվող արդյունքների վրա) կանոնավոր մոնիտորինգ և դրանց վերաբերյալ տեղեկատվության թարմացում
iii. Նախնական վերլուծության իրականացում՝ բացահայտելու և գրանցելու համար երկրում առաջնահերթ բարեփոխումների ենթակա ոլորտները, որոնք ընդգրկված են Մեծ Բրիտանիայի կառավարության հինգ գերակա ոլորտներում և Ծրագրի կառավարման գործակալության տնօրենի կողմից հաստատվելուց հետո հանդիպումներ ՀՀ-ում դեսպանատան հետ՝ այդ գերակայությունները ուսումնասիրելու, հստակեցնելու և հաստատելու համար:
iv. Հանդիպումներ բարեփոխումների շահագրգիռ կողմերի հետ՝ կառավարության բարեփոխումների ծրագրերը և փաստաթղթերն ուսումնասիրելու և օրակարգն ու առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով:
Եռանկյունաձև սխեմայով տեղեկատվության ներկայացում առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցների միջոցով, ինչպիսիք են, օրինակ, դեսպանատներն ու դոնորները, հասարակական կազմակերպությունները, գիտական շրջանակները և բարեփոխումների կարիքներով զբաղվող մասնավոր հատվածը
v. Բարեփոխումների կարիքների գնահատման վերաբերյալ հաշվետվության կազմում՝ թեմատիկ ոլորտների և բարեփոխումների կարիքների քարտեզագրմամբ, ինչը թույլ կտա պարզել համընկնող կարիքները և դիտարկման ենթակա թեմաները`հետագայում դրանք դեսպանատան հետ առաջնահերթության կարգով դիտարկելու նպատակով
vi. GGF-ի համար մեկնարկային կետերի համառոտ ցանկի կազմում, որը ենթակա է թարմացման տարեկան կտրվածքով և տրամադրվում է դեսպանատանը, կառավարման գծով խորհրդատուին և տեխնկական աջակցության գրասենյակին մեկնաբանությունների ներկայացման/հաստատման նպատակով: Նշված մեկնարկային կետերը պետք է հաշվի առնեն զարգացման նպատակով պաշտոնական աջակցության գործող ծրագրերի գծով կատարված աշխատանքը, բացահայտեն դոնոր-կազմակերպությունների ծրագրերում առկա բացերը և այլ դոնոր- կազմակերպությունների ծրագրերի արժեքի ավելացման հնարավորությունները: Դրանք պետք է հաշվի առնեն նաև փոփոխությունների վրա ազդող ինստիտուցիոնալ և առանձին գործոնները:
vii. Ընտրված նախաձեռնությունների համար տեխնիկական առաջադրանքի նախագծի կազմում՝ սահմանելով առաջարկի նվազագույն չափանիշները՝ ներառյալ պահանջվող GESI-ի (կայուն զարգացման գլոբալ նախաձեռնություն) տարրերը, մոնիտորինգի, գնահատման և ուսուցման պահանջները և մոտավոր բյուջեն:
viii. Յուրաքանչյուր նախաձեռնության գծով ռիսկերի վերլուծություն
ix. Նախաձեռնության իրականացման ընթացքում տեխնիկական աջակցության գրասենյակին աջակցության տրամադրում և ուղղորդում
x. Ոչ էական խնդիրների գնահատում և նվազեցում ողջամիտ միջոցներով, անհրաժեշտության դեպքում խնդիրների ներկայացում ԾԻԳ-ի տնօրենին
xi. Տեխնիկական աջակցության գործակալության զեկույցում միջամտության համաձայնեցված կետերի հաստատման գծով ներկայացված առաջընթացի ուսումնասիրություն: Տեխնիկական աջակցության գործակալությանը որոշ կետերի չհաստատման պատճառների ներկայացում և դրանք կրկին ներկայացնելու և հաստատելու ծրագրի և լուծումների քննարկում
xii. Միջամտությունների արդյունքների մոնիտորինգ, այդ թվում մոնիտորինգի, գնահատման և ուսուցման գծով խորհրդատուին միջամտության ազդեցության պատշաճ ապացույցների տրամադրում և որակական ուսումնասիրությունների իրականացում՝ դրանց արդյունքները տեխնիկական աջակցության գրասենյակի ապացույցների հետ եռանկյունաձև սխեմայով համադրելու նպատակով
xiii. Մոնիտորինգի, գնահատման և ուսուցման գծով խորհրդատուի և կոմերցիոն խորհրդատուի հետ համագործակցում՝ յուրաքանչյուր նախաձեռնության գծով ծախսվող միջոցների արդյունավետությունը ամսական կտրվածքով գնահատելու նպատակով
xiv. Նախագծի ծավալներն ընդլայնելու կամ կրճատելու յուրաքանչյուր հնարավորության բացահայտում և գնահատում
xv. Տեխնիկական աջակցության գրասենյակի հաշվետվության կոնսոլիդացում երկրի վերաբերյալ հաշվետվության հետ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությանը ներկայացնելու նպատակով
xvi. Դեսպանատան հետ կանոնավոր հանդիպումներ`երկրի գծով առաջընթացի հարմարվողականության, ռիսկերի և արդյունքների մասին զեկուցելու նպատակով
xvii. Ծրագրի ավարտին շահառուի հետ հարցազրույցների կազմակերպում և իրականացում
xviii. Ձեռքբերված գիտելիքների փաստաթղթավորում և ներկայացում շահագրգիռ կողմերին
xix. Երկրների կառավարությունների, այլ միջազգային ֆինանսական հաստատությունների, բազմակողմ կազմակերպությունների և դոնորների, շահառուների և քաղաքացիական հասարակության միջև ներքին հարաբերությունների և ցանցերի ստեղծում և կառավարում
xx. Պարբերական հանդիպումներ տեխնիկական աջակցության գործակալության հետ նախագծի իրականացումը ստուգելու նպատակով. իրավիճակի, քաղաքական և տնտեսական փոփոխությունների ուսումնասիրություն, ֆինանսական պլանից շեղումների քննարկում և համապատասխան ուղղիչ գործողությունների վերաբերյալ համաձայնության ձեռքբերում
xxi. Դեսպանատան հետ հարաբերությունների հաստատում `դեսպանության անձնակազմի հետ ամենօրյա կապի ապահովում և շաբաթական հանդիպումներ
xxii. Այլ երկրների գործընկերների հետ հարաբերությունների հաստատում` ձեռքբերված լավագույն փորձով և գիտելիքներով կիսվելու նպատակով