Հրապարակումներ

Մանրածախ առևտուրը Հայաստանում

«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է ՀՀ մանրածախ առևտրի, մասնավորապես` արագ սպառման ապրանքների առևտրի ոլորտի երկրորդ համապարփակ ուսումնասիրության արդյունքները:
Հետազոտության զեկույցը համադրումներ է կատարում 2012թ. իրականացված առաջին ուսումնասիրության արդյունքների հետ` բացահայտելով վերջին միտումները և զարգացումները տվյալ ոլորտում, ինչպես նաև ներկայացնում է շուկայի հիմնական մասնակիցների (սուպերմարկետների) վերլուծությունը:

Հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում

«Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտին: Հետազոտությունը հիմնված է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային տվյալների հիման վրա: Այս հետազոտության շրջանակում իրականացվել է հարցում Երևանում` 1000 մասնակիցների շրջանում:

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հետազոտությունը

Ամերիա խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտություն, որը ներկայացնում է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության ներկա իրավիճակի նկարագրությունը, ինչպես նաև ոլորտի զարգացման միտումները և դրան հասնելու գործիքները:

Հայաստանում Արդյունաբերական գյուղատնտեսության ոլորտի զարգացման միտումները

Ամերիա խորհրդատվական ընկերությունն իրականացնում է համապարփակ հետազոտություններ՝ նվիրված Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներին: Նախկինում իրականացված հետազոտություններն են. Մանրածախ առևտրի հատվածը Հայաստանում՝ Արագ սպառման ապրանքների շուկան, Հյուրընկալության հատվածը Հայաստանում՝ Զբոսաշրջություն և Հյուրանոցներ, Սննդամթերքի արտադրության հատվածը Հայաստանում:

Սննդի վերամշակման ոլորտը Հայաստանում և տարածաշրջանում (2012)

Շարունակելով տնտեսության տարբեր ճյուղերին նվիրված հետազոտությունների շարքը, որի առաջին ուսումնասիրությունները նվիրված էին արագ սպառման ապրանքների և հյուրանոցների ոլորտներին՝ «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է հերթական հետազոտությունը՝ «Սննդամթերքի արտադրության հատվածը Հայաստանում և տարածաշրջանում» թեմայով:

Հայաստանի հյուրանոցային գործունեության ոլորտի հետազոտություն

«Ամերիա» կառավարման  խորհրդատվական ծառայությունների բաժինը ՀՀ զբոսաշրջության և հյուրանոցային գործունեության ոլորտի համապարփակ հետազոտություն է իրականացրել, որի նպատակն է գնահատել տվյալ ոլորտի ընթացիկ վիճակը և զարգացման դինամիկան Հայաստանում:

Հայաստանում արագ սպառման ապրանքների շուկայի հետազոտություն

«Ամերիա» խորհրդատվական ընկերությունն իրականացրել է արագ սպառման ապրանքների շուկայի համապարփակ հետազոտություն՝ գնահատելով ոլորտի ներկա վիճակը և շուկայի զարգացման միտումները Երևանում: