Նախագծեր

Աջակցություն ԵՄ ազգային համակարգման գրասենյակին Հայաստանում

ԵՄ-ն հետևողականորեն տեխնիկական աջակցություն է ցուցաբերում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կազմում գործող ԵՄ հետ փոխհարաբերությունների վարչությանը՝ սկսած դրա հիմնադրման պահից (2008): Սույն ծրագրով նախատեսվում է զարգացնել նախորդի արդյունքները, ինչպես նաև հիմք նախապատրաստել 2014-2017թթ.

կարդալ ավելին

Դասընթացների անցկացման համար տեղական դասախոսների հիմնական խմբի վերապատրաստում և քաղաքականության վերլուծության, մոնիթորինգի, գնահատման և կառավարման մեթոդների 7 ուսումնական մոդուլների, ինչպես նաև Կառավարչական անհատական հմտությունների ուսումնական ձեռնարկի մշակում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախաձեռնել է պետական հատվածի մեծածավալ բարեփոխումներ: Սույն ծրագրի նպատակն է սահմանել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում զարգացման, ուսուցման գործընթացները, ներդնել հեռակա ուսուցման մոդուլ, այդ թվում՝ փորձնական ուսուցման ծրագրեր և համապատասխան ձեռնարկներ՝ ապահովելու համար պետական հատվածում մարդկային կապիտալի առավելագույն արդյունավետությունը:

կարդալ ավելին

Էլեկտրահաղորդման լարերի վերականգնման ծրագիր. SCADA և EMS փաթեթների վերականգնում և ընդլայնում

Միջազգային խորհրդատվական ընկերությունը, համագործակցելով հոսանքի հաղորդման և SCADA/EMS ծրագրերի իրականացման ոլորտում փորձ ունեցող հայ փորձագետների հետ, տրամադրում է աջակցություն մրցույթի կազմակերպման, հայտերի գնահատման և հաղթողի հետ պայմանագրի կնքման, նախագծի կառավարման և վերահսկման, այդ թվում՝ մրցութային փաստաթղթերի ստուգման և աուդիտի, տեխնիկական բնութագրի, ճարտարագիտական նախագծի, գնումների, շինարարության, փորձարկման և շահագործման հանձնման, շրջակա միջավայրի մոնիթորինգի, հաշվետվությունների պատրաստման մասով, ինչպես նաև աջակցում կազմակերպությանը ծրագրի կառավարման կարողությունների զարգացման հարցում:

կարդալ ավելին

Հայաստանի սննդամթերքի և խմիչքների արտադրության ոլորտների արտադրանքի դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման հնարավորությունների և ներկայիս խնդիրների վերաբերյալ ուսումնասիրություն և վերլուծություն

Սույն ուսումնասիրության նպատակն է բացահայտել ԵՏՄ-ին միանալուց հետո հայկական սննդամթերքի և ըմպելիքների՝ Ռուսաստան արտահանելու հիմնական հնարավորությունները և առկա խնդիրները, ներկայացնել շուկա մուտք գործելու վերաբերյալ առաջարկներ:

կարդալ ավելին

Ներդրումների խթանման ծրագիր

Ասիական զարգացման բանկն աջակցում է ՀՀ կառավարությանը ներդրումային ֆորումի նախապատրաստական աշխատանքներում: Ֆորումի նպատակն է հրավիրել օտարերկրյա ներդրողների ուշադրությունը Հայաստանին: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ղեկավարելով համակարգման աշխատանքները և համակարգող հանձնաժողովին տրամադրելով խորհրդատվական, վերլուծական և այլ տեխնիկական ծառայություններ:

կարդալ ավելին