Փորձառություն

 

Ամերիան Հայաստանի և ԱՊՀ տարածաշրջանի առաջատար խորհրդատվական ընկերություններից է, որոնք ակտիվորեն աջակցում են բարեփոխումների իրականացմանը պետական կառավարման, պետական ֆինանսների կառավարման, քաղաքացիական ծառայության, սոցիալական պաշտպանության և աշխատանքի ոլորտներում:

Մասնավորապես, Ամերիան ծառայություններ է մատուցում ռազմավարության մշակման, ոլորտների վերլուծության և դրանց վերաբերյալ գործողությունների ծրագրերի կազմման, բիզնես գործընթացների օպտիմալացման, նոր կառույցների հաստատման, կազմակերպական զարգացման, արդյունավետության գնահատման համակարգերի, դատարանների մոնիթորինգի համակարգերի նախագծման և ներդրման և այլ ոլորտներում:

Ամերիան ԵՄ Շրջանակային համաձայնագրի LOT 7 կոնսորցիումի անդամ է և Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից համաշխարհային աճ ցուցաբերող ընկերությունների 360 անդամներից մեկը՝ որպես աշխարհի առավել դինամիկորեն և արագ զարգացող ընկերություն: Այս բոլոր անդամակցություններն ու համագործակցությունը հնարավորություն են ընձեռում մեզ գործունեություն ծավալելու միջազգային շուկայում, հատկապես ԱՊՀ տարածաշրջանում և զարգացող երկրներում: Ամերիա ընկերությունը գործարար հարաբերություններ է հաստատել Հայաստանում խոշոր պետական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների ու ձեռնարկությունների հետ, որոնց թվում են ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկը, ԵՄ-ն, USAID-ը, MCC-ը, ՎԶԵԲ-ը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՄՖԿ-ն, KFW-ը, ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտը, ինչպես նաև մի շարք խոշոր տեղական և միջազգային ընկերություններ:

Ավելի քան 150 իրականացված ինստիտուցիոնալ ծրագիր Հայաստանում և ԱՊՀ երկրներում

Մեր նպատակն է աջակցել կառավարություններին և շահույթ չհետապնդող կազմակերպություններին սոցիալ-տնտեսական իրականության առանձնահատկությունները վերլուծելիս և բացատրելիս ու մշակել դրանց համապատասխան արդյունավետ քաղաքականություններ: Մենք աջակցում ենք մեր գործընկերներին և հաճախորդներին՝ տրամադրելով անհատական խոհրդատվություն և լուծումներ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զարգացող տնտեսություններին բնորոշ խնդիրներին և կիրառելով միջազգային լավագույն փորձի բարձր չափանիշները:

Հանրային ոլորտի խորհրդատվական ծառայություններ

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏ

Որպես ՀՀ առաջատար պետական հատվածի խորհրդատվության ոլորտում՝ Ամերիան մասնագիտացել է պետական հատվածի կարիքների և պահանջների լայն շրջանակ ընդգրկող մի շարք հատուկ բնագավառներում: Մենք ունենք հարուստ փորձ ստորև նշված բնագավառներում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում՝ ներգրավելով աշխատանքներին ավելի քան 100 փորձագետ բոլոր դիտարկվող ոլորտներից:

Macro economy
Մակրոտնտեսություն, պետական ֆինանսներ և կարգավորում

Տասնամյակներ շարունակ մեր ընկերությունը սերտորեն համագործակցել է դոնոր կազմակերպությունների հետ և հարուստ փորձ ունի մակրոտնտեսական գնահատման, դրամական միջոցների վերլուծության, ռիսկերի կառավարման, հարկման, պետական գնումների, ֆինանսական հատվածի կարգավորման և կորպորատիվ կառավարման ոլորտներում տարատեսակ ծրագրեր իրականացնելու հարցում: Մեզ մոտ աշխատում են տնտեսագիտության, վիճակագրության, հարկման և ֆինանսական պլանավորման, մոնիթորինգի և գնահատման և այլ ոլորտներում ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ և բարձր որակավորում ունեցող փորձագետներ:

Ամերիան պետական ֆինանսների կառավարման հարուստ փորձ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ իրականացնելով այնպիսի ծրագրերը, ինչպես՝ պետական ֆինանսների կառավարման համար կարողությունների զարգացումը (Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն), Հայաստանի կառավարության ֆիսկալ կառավարման և հարկային պարտավորությունների կատարման կարողությունների նախագծի շրջանակներում ֆիսկալ ռիսկերի գնահատման համակարգված մոդելի մշակումը (ՀՀ ֆինանսների նախարարություն), տեղական կառավարության կողմից իրականացվող գնումների գործընթացի հետազոտությունը (Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինք., Հայաստանյան ներկայացուցչություն), ՄԻՊԳ ֆինանսական կառավարման կարողությունների ամրապնդումը, ՀՀ Վերահսկիչ պալատի համար արտաքին և ներքին վերահսկողության ձեռնարկների մշակումը (ՀՀ ԱԺ), սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ֆինանսական կառավարման համակարգերի բարելավումը և այլն:

Transport and Infrastructure
Տրանսպորտ և ենթակառուցվածք

Ենթակառուցվածքը կապող օղակ է հանդիսանում մարդկանց և ծառայությունների, շուկայի և աշխատատեղերի միջև և յուրաքանչյուր երկրի տնտեսության աճի վրա ազդող կարևորագույն գործոնն է: Արդյունավետ և զարգացած տրանսպորտային հատվածը շատ կարևոր է կայուն զարգացման համար: Գերբնակվածության և շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ առկա մտահոգությունների արդյունքում հասարակական տրանսպորտի պահանջարկը գնալով աճում է:

Ամերիան հարուստ փորձ ունի այս ոլորտում. ռազմավարական ներդրումների, բիզնեսի պլանավորման և նպատակային լուծումների միջոցով մենք օգնում ենք մեր հաճախորդներին ենթակառուցվածքի պլանավորման, զարգացման, ֆինանսավորման և շահագործման հարցերում: Մենք աջակցել ենք կառավարությանը քաղաքային տրանսպորտի զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրերի, մոնիթորինգի հատուկ գործիքների մշակման և տեխնոլոգիաների փոխանցման ընթացքում, ինչպես նաև խորհրդատվություն ենք տրամադրել քաղաքականության և ինստիտուցիոնալ կարողությունների ստեղծման և մարդկային ռեսուրսների ձևավորման վերաբերյալ:

Governance and Judicial Reform
Կառավարում և իրավական բարեփոխումներ

Մեր կողմից իրականացված ծրագրերը ներառում են կառավարության բիզնես գործընթացների վերանայումն ու ներդնումը և պետական կառավարման որակի աճի խթանումը: Ամերիան կառավարության բոլոր մակարդակներում պետական հատվածի զարգացմանն ուղղված ծրագրեր է իրականացնում՝ սկսած պլանավորումից, նախագծումից և ներդնումից մինչև գնահատում: Խորհրդատվական ընկերությունների ներգրավումը դատական բարեփոխումների մեջ էլ ավելի արդյունավետ է դարձնում այդ գործընթացը:

Ամերիան այն առաջատար խորհրդատվական ընկերություններից է, որոնք ակտիվորեն աջակցում են դատական ոլորտում բարեփոխումների ներմուծմանը: Մենք մասնակցում ենք ԵՄ 2013թ. Շրջանակային համաձայնագրի LOT 7 կոնսորցիումին, որն ընդգրկում է ներքին գործերի և կառավարման ոլորտները: Մեր կողմից իրականացված նախագծերից են պետական կառավարման մարմիններում քաղաքականության ձևավորման և ծառայությունների մատուցման ուղղությամբ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը (ֆունկցիոնալ վերլուծություն) (ՀՀ կառավարության աշխատակազմ), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման ռազմավարության մշակումը, ներառյալ վերապատրաստումը (ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ) և այլն:

Employment and Social reform
Աշխատանքային և սոցիալական բարեփոխումներ

Գործազրկության ցածր մակարդակը, բազմակողմանիորեն զարգացած և կրթված աշխատուժը, ցկյանս ուսումնառությունն ու վերապատրաստումը, պահանջարկ վայելող աշխատուժի առկայությունը երկրի առողջ և կայուն աշխատանքային համակարգը բնութագրող ցուցանիշներից մի քանիսն են: Ազգային նշանակություն ունեցող այդ կարևոր նպատակները պետական իրավասու մարմինների ուշադրության կենտրոնում են:

Ամերիան ակտիվորեն նպաստում է այդ նպատակների իրագործմանը՝ իրականացնելով հատուկ ուսումնասիրություններ և վերլուծություններ, մշակելով յուրաքանչյուր ոլորտի կարիքների լուծմանն ուղղված առաջարկներ, տրամադրելով ռազմավարական խորհրդատվական ծառայություններ, իրականացնելով համեմատական ուսումնասիրություններ և այլն:

Energy and Environment
Էներգետիկա և շրջակա միջավայր

Մենք անհատական լուծումներ ենք մշակում ի պատասխան մեր հաճախորդների կարիքների, որոնք հիմնականում ներառում են բնապահպանական խնդիրների ֆինանսական մոդելավորումը, էներգահամակարգերը, բիզնեսի պլանավորումը և աջակցությունը: Հաճախորդների համար արտաքին ֆինանսավորման հասանելիությունն ապահովելու նպատակով մենք տրամադրում ենք ռազմավարական խորհրդատվություն և այլ ծառայություններ, այդ թվում՝ հաճախորդի շահերի պաշտպանությունը դատարանում:

Ամերիան կուտակել է էներգետիկայի և ջրի ոլորտում հաճախորդներին խորհրդատվություն տրամադրելու համար անհրաժեշտ գիտելիքի և փորձի հարուստ պաշար: Մեր փորձն ու խորհուրդները կարող են լրացուցիչ արժեք ստեղծել մեր գործընկեր կազմակերպությունների համար, քանի որ մենք աջակցում ենք մեր հաճախորդներին ռազմավարական որոշումներ կայացնելու հարցում:

Ամերիան իրականացրել է տարատեսակ հարցումներ և իրագործելիության ուսումնասիրություններ վերականգնվող էներգետիկայի ներկայիս մարտահրավերների վերաբերյալ, այդ թվում՝ դիտարկել ցածր և միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունների՝ ջրա- և էներգամատակարարման համակարգերին, կոյուղուն հասանելիության խնդիրները: Ամերիան մեծ ներդրում ունի բնակելի գույքի ձեռքբերման միջնաժամկետ և երկարաժամկետ վարկերի, էներգիայի տնտեսման համար արվող ներդրումների և վարկերի ներուժի գնահատման գործում:

Agriculture and Rural development
Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացում

Շատ զարգացող երկրներում սննդի անվտանգությունը և գյուղական համայնքների զարգացումը առանցքային մարտահրավերներից են: Աշխարհի սոցիալապես անապահով բնակչության մեծ մասը բնակվում է գյուղական համայնքներում, և գյուղական շրջանները շարունակում են մնալ աղքատության վերացմանն ուղղված ծրագրերի հիմնական թիրախը:

«Ամերիա» ՓԲԸ-ն լուծումներ է մշակում գյուղական համայնքների կայուն զարգացման համար՝ համագործակցելով փորձագետների բազմապրոֆիլ թիմի հետ, որոնք մասնագիտանում են գյուղատնտեսական ոլորտին և զարգացող երկրներին հատուկ սոցիալ-տնտեսական միջավայրի կառավարմանն առնչվող հարցերում: Մեր գործունեության հիմնական ուղղություններն են նախագծերի ցիկլերի կառավարումը, իրագործելիության ուսումնասիրությունը, նախագծերի մշակումը, մոնիթորինգը ու գնահատումը: Ամերիան իրականացրել է ՀՀ ջերմոցային տնտեսությունների կլաստերի հնարավորությունների գնահատումը USAID-ի «Մրցունակ հայկական մասնավոր հատված» ծրագրի շրջանակներում:

Conferences and Education
Կոնֆերանսներ և կրթություն

Կրթությունն առանցքային նշանակություն ունի ինչպես անհատի, այնպես էլ ողջ հասարակության զարգացման համար: Դա այն կարևորագույն ներդրումներից է, որ պետությունը կարող է անել իր հասարակության և ապագայի համար, այն որոշիչ դեր է խաղում աղքատության և անհավասարության կրճատման գործում:

Կրթությունը խթանում է թափանցիկությունը, պատշաճ ղեկավարումը, կայունությունը և օգնում պայքարել խարդախության և կաշառակերության դեմ: Այն օգնում է մարդկանց բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և պայմաններ է ստեղծում ներկայի ու ապագայի կայուն և մրցունակ տնտեսական աճի համար: Կրթության դերը ազգի և հասարակության առաջընթացի և բարգավաճման գործում դժվար է գերագնահատել: Այդ իսկ պատճառով, որպես խորհրդատվական ընկերություն, որի ամենամեծ արժեքը և ակտիվն իր խորհրդատուներն են՝ յուրաքանչյուրը իր հատուկ փորձառությամբ, Ամերիան ռազմավարական ուշադրություն է դարձնում կրթական համակարգի զարգացմանը և կրթությանը զարգացող երկրներում:

Ամերիան հարուստ փորձ ունի մասնագիտական կրթության զարգացման և վերապատրաստման դասընթացների կազմակերպման ոլորտում: Դատաիրավական բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից մեզ վստահվել էր հեռակա ուսուցման և վերապատրաստումների համակարգի մշակման գործընթացը: Ամերիան կարևոր դեր է խաղացել նաև Դիլիջանի միջազգային դպրոցի՝ Հայաստանում առաջին միջազգային դպրոցի ստեղծման գործում: Բացի այդ, վերապատրաստումների և գործնական քննարկումների, կոնֆերանսների, սեմինարների և այլ ուսումնական միջոցառումների կազմակերպման ժամանակ Ամերիան սերտորեն համագործակցում է նաև ֆինանսավորող կազմակերպությունների հետ: