Կորպորատիվ ծառայություններ

Ամերիան ունի համալիր գործարար խորհրդատվության հարուստ փորձ տարբեր ասպարեզներում: Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին զարգացնելու իրենց բիզնեսը՝ սահմանելով սպասարկման և կատարելության նոր չափանիշներ: Մենք ձգտում ենք շարունակաբար կատարելագործել տրամադրվող ծառայությունները և ընդարձակել դրանց ցանկը՝ այդպիսով ապահովելով մեր հաճախորդների, գործընկերների և աշխատակիցների փոխշահավետ գործակցությունը:

Ամերիան խորհրդատվական ծառայություններ է մատուցում իրավաբանական անձանց և ինստիտուցիոնալ կազմակերպություններին՝ խստորեն պահպանելով հաճախորդների վերաբերյալ ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը և անկողմնակալությունը: Մասնագիտացած հետազոտական թիմն իրականացնում է տնտեսության տարբեր ոլորտների հետազոտություններ թե՛ սեփական նախաձեռնությամբ, թե՛ հաճախորդների պատվերով:
Կորպորատիվ խորհրդատվական ծառայություններ

Մենք մասնագիտացած ենք հետևյալ ուղղություններում.

Strategy

Ռազմավարություն

  • Բիզնես գաղափարի իրագործելիության ուսումնասիրություն
  • Գործարար ծրագրերի մշակում
  • Կառուցվածքային բարեփոխումների և օպտիմալացման հայեցակարգի պատրաստում
  • Ֆինանսական կառավարման համակարգերի մշակում և ներդրում
  • Ընկերության/նախագծի զարգացման ռազմավարության մշակում
  • Տարբեր ոլորտներում ֆրանշիզի (ֆրանչայզինգային իրավունքի) ձեռքբերման բանակցությունների վարում
  • Տեղական գործող բիզնեսը ֆրանչայզինգի ձևաչափով զարգացնելու վերաբերյալ համապարփակ խորհրդատվության տրամադրում
operations

Գործառնություններ

  • Բիզնես գործընթացների մշակում և գործառույթների վերանայում
  • Գործառնական գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում
  • Անհրաժեշտ տեխնոլոգիաների վերաբերյալ խորհրդատվություն
  • Սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ մատակարարների հետ բանակցությունների վարում
  • Վարկանշավորման նախապատրաստում

Մարքեթինգ

  • Տեղական և միջազգային շուկաներում ընկերության և/կամ առանձին բրենդի մարքեթինգային ռազմավարության մշակում
  • Մարքեթինգային գործողությունների ծրագրի պատրաստում
  • Վաճառքի ծրագրի մշակում
  • Ընկերության մարքեթինգի և վաճառքի կազմակերպական կառուցվածքի մշակում
  • Մարքեթինգի և վաճառքի կարողությունների զարգացման վերաբերյալ խորհրդատվություն
  • Նոր ապրանքի փորձնական մարքեթինգի կազմակերպում
  • Մարքեթինգային համալիրի մշակում (ապրանքային քաղաքականություն, գնային քաղաքականություն, վաճառահանման քաղաքականություն, առաջմղման քաղաքականություն)
  • Շուկայի վերլուծություն
  • Բրենդի ռազմավարական կառավարում
  • Հաճախորդի կենսացիկլի և փորձառության կառավարում
  • Հաճախորդի լոյալության համակարգի մշակում
  • Ընկերության մարքեթինգային գործունեության արդյունավետության գնահատում
  • Մարքեթինգային աուդիտ

Մարդկային ռեսուրսների կառավարում

  • Մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության մշակում
  • Ընկերության կորպորատիվ մշակույթի և արժեքների հայեցակարգի փաստաթղթավորում
  • Մարդկային ռեսուրսների կառավարման բիզնես գործընթացների նախագծում
  • Պաշտոնեական հրահանգների մշակում
  • Աշխատատեղերի աստիճանակարգում, վարձատրության համակարգի մշակում և ներդրում
  • Անձնակազմի աշխատանքի արդյունավետության գնահատման համակարգերի մշակում և ներդրում
  • Մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացում և վերապատրաստման պլանի մշակում
  • Անձնակազմի համալրման գործընթացի կազմակերպում

Կորպորատիվ ֆինանսներ

  • Ֆինանսական կանխատեսման մոդելի մշակում և ֆինանսական արդյունավետության գնահատում
  • Ֆինանսական ռիսկերի գնահատում և կառավարում
  • Ֆինանսական վերակազմավորում
  • Արտադրանքի/ծառայության ինքնարժեքի հաշվարկում
  • Ծրագրի ֆինանսավորման արդյունավետ սխեմաների մշակում

Հետազոտություններ

  • Տնտեսության ոլորտների մակրոտնտեսական վերլուծություն
  • Շուկայի ուսումնասիրություն և պահանջարկի գնահատում
  • Հետազոտության պլանի մշակում
  • Սպառողի նախասիրությունների և փորձի ուսումնասիրություն (f2f հարցումներ, դիտարկումներ, ֆոկուս խմբեր, խորքային հարցազրույցներ)
  • Բրենդի ճանաչելիության ուսումնասիրություն
  • Հաճախորդի բավարարվածության ուսումնասիրություն